Արտաքին 4 տարի առաջ - 21:34 02-03-2022

ՌԴ ՊՆ-ն առաջին անգամ նշել է Ուկրաինայում զոհված զինծառայողների թիվը

ՌԴ պաշտպանության նախարարությունն առաջին անգամ նշել է Ուկրաինայում զոհված ռուս զինվորների թիվը։ Գերատեսչության տվյալներով՝ ռազմական գործողությունների սկսվելուց հետո 498 ռուս զինվոր է զոհվել, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»։
Ըստ գերատեսչության տվյալների՝ վիրավորվել է 1597 զինվորական։ Պաշտպանության նախարարությունը չի նշել գերի ընկած և անհետ կորած զինծառայողների թիվը։
Ուկրաինական կողմից, ըստ պաշտպանության նախարարության, զոհվել է 2870 մարդ, վիրավորվել՝ մոտ 3700-ը, ևս 572 ուկրաինացի գերի են ընկել, հայտնում է գերատեսչությունը։
Բացի այդ, «ռազմական գործողության» սկզբից ի վեր հարվածներ են հասցվել ուկրաինական ռազմական ենթակառուցվածքի 1533 օբյեկտների, խոցվել է 13 ինքնաթիռ, պնդում է Մոսկվան։

Ամենից շատ դիտված

09:00 Հասան Գագիկ Խաչատրյանի ՊԵԿ-ի քավոր-սանիկներին
22:13 ԱՄՆ-ն ու Չինաստանը հսկայական առաջընթաց են գրանցել՝ ի շահ երկու երկրի. Թրամփ
21:13 Ռուսաստանը պատրաստ է վերսկսել բանակցությունները Կիևի հետ. Պուտին
18:11 Արտաշատի դպրոցներից մեկից 7 երեխայի «թունավորում» ախտանիշներով տեղափոխել են ԲԿ
21:01 Լոռու մարզում Kia-ն բախվել է բետոնե արգելապատնեշներին․ ըստ նախնական տեղեկությունների՝ վարորդը հանկարծամահ է եղել
20:00 Երկրորդ անգամ են սպանել Ալբերտին
21:05 Մի Տարոն Մարգարյան էլ Արայիկ Հարությունյանն է. մեդալների «բարի» ավանդույթը
15:23 Եթե չկիսեի Փաշինյանի քաղաքականությունը, հետևաբար կոալիցիա չէի կազմի. Առուշ Առուշանյան
15:00 Ողբերգություն՝ առանց մեղավորների. ինչու է Ստեփանակերտի վառելիքի պահեստի պայթյունի գործը երեք տարի անց «դոփում տեղում»
18:51 Բայրամովը ինչ էլ ասի՝ Միրզոյանը ժպտալու է, իսկ գերիների հարցը լսելիս կարող է ասել՝ «դե ծնգըլ արեցիք»