Արտաքին 4 տարի առաջ - 18:14 02-03-2022

Կիևի մետրոյում գիշերը թաքնվել է 15 հազար մարդ

Նախօրեին գիշերը Կիևի մետրոյում ռուսական հրետակոծությունից թաքնվել է 15 հազար մարդ։ Այս մասին այսօր՝ մարտի 2-ին, հայտնել է Կիևի պետական քաղաքային վարչակազմի ղեկավարի տեղակալ Կոնստանտին Ուսովը։

«Կիևի քաղաքային պետական ​​վարչակազմի տրանսպորտի և քաղաքային երթևեկության դեպարտամենտի վարչությունը կազմակերպել է մարդասիրական օգնության տրամադրում այն ​​մարդկանց, ովքեր այժմ ստիպված են ապրել մետրոյի կայարաններում»,- հավելել է պաշտոնյան:

Մասնավորապես, մարդկանց և նրանց ընտանի կենդանիներին, որոնք գտնվում են նրանց կողքին, կամավորների օգնությամբ տրամադրվել են անձնական հիգիենայի պարագաներ, սնունդ, դեղամիջոցներ և կեր կենդանիների համար։

Կիևի մետրոպոլիտենի տվյալներով՝ մետրոյի երեք գծերի կայարաններում գտնվում են 84 նորածին, 413 նախադպրոցական և դպրոցական տարիքի երեխա, 14553 մեծահասակ և 602 կենդանի։

Ամենից շատ դիտված

09:00 Հասան Գագիկ Խաչատրյանի ՊԵԿ-ի քավոր-սանիկներին
22:13 ԱՄՆ-ն ու Չինաստանը հսկայական առաջընթաց են գրանցել՝ ի շահ երկու երկրի. Թրամփ
21:13 Ռուսաստանը պատրաստ է վերսկսել բանակցությունները Կիևի հետ. Պուտին
18:11 Արտաշատի դպրոցներից մեկից 7 երեխայի «թունավորում» ախտանիշներով տեղափոխել են ԲԿ
21:01 Լոռու մարզում Kia-ն բախվել է բետոնե արգելապատնեշներին․ ըստ նախնական տեղեկությունների՝ վարորդը հանկարծամահ է եղել
20:00 Երկրորդ անգամ են սպանել Ալբերտին
21:05 Մի Տարոն Մարգարյան էլ Արայիկ Հարությունյանն է. մեդալների «բարի» ավանդույթը
15:23 Եթե չկիսեի Փաշինյանի քաղաքականությունը, հետևաբար կոալիցիա չէի կազմի. Առուշ Առուշանյան
15:00 Ողբերգություն՝ առանց մեղավորների. ինչու է Ստեփանակերտի վառելիքի պահեստի պայթյունի գործը երեք տարի անց «դոփում տեղում»
18:51 Բայրամովը ինչ էլ ասի՝ Միրզոյանը ժպտալու է, իսկ գերիների հարցը լսելիս կարող է ասել՝ «դե ծնգըլ արեցիք»