Ուղիղ եթեր
Ներքին 4 տարի առաջ - 12:22 02-03-2022

Համոզված եղեք՝ ես չեմ ուզում լինել միայն ձեր նախագահը. Վահագն Խաչատուրյանը՝ ՔՊ-ականներին

Դուք ներկայացրեցիք այն շրջանակը և այն սկզբունքները, որոնցով փորձելու եք առաջնորդվել ՀՀ նախագահի պաշտոնում, բայց, այնուամենայնիվ, ես Ձեզ ուղիղ հարց եմ ցանկանում տալ, հարց, որով կարծես թե կեղծ օրակարգ է գեներացվել՝ Դուք ի վերջո պատրաստվում եք լինել միայն մեր նախագահը, թե՞ ՀՀ բոլոր քաղաքացիների։ Այս մասին ԱԺ-ում ՀՀ նախագահի ընտրության ժամանակ հարց ուղղելով ՔՊ խմբակցության կողմից առաջադրված ՀՀ նախագահի թեկնածու, ԲՏԱ նախկին նախարար Վահագն Խաչատուրյանին, ասաց պատգամավոր Արսեն Թորոսյանը։

«Ես համոզված եմ, որ դուք չեք ցանկանում, որ ես լինեմ միայն ձեր նախագահը, դուք էլ համոզված եղեք, որ ես չեմ ցանկանում լինել միայն ձեր նախագահը։ Ես Սահմանադրությամբ պարտավոր եմ լինել միայն ՀՀ քաղաքացիների նախագահը և մի բան էլ ավել։ ՀՀ նախագահը համազգային խնդիրների լուծման ինստիտուտ է, ես պատրաստվում եմ այդպիսին էլ լինել ու այդ դերում հանդես գալ»,- ասաց Խաչատուրյանը։

Վերջինս նշեց, որ իր համար որևէ խոչընդոտ չկա այդ դերում հանդես գալու։

«Ավելին ասեմ, միգուցե իմ թեկնածությունը դուք առաջարդել եք հաշվի առնելով նաև այդ հանգամանքը, իմ մեջ տեսել եք այն մարդուն, ով կարող է այդ դերը կատարել։ Այսօրվա մեր մասնատված, ծանր սոցիալ-տնտեսական վիճակում գտնվող հասարակության համար, կարևոր է, որ նախագահի՝ համախմբող ինստիտուտը աշխատի, բայց այդ ինստիտուտը միայնակ չի կարող լուծել այդ խնդիրները, եթե չկա ԱԺ-ի, կառավարության, հասարակության և քաղաքական ուժերի համագործակցությունը, այստեղ իմ ու քո լինել չի կարող։ Քանի որ որոշ մեկնաբանություններ են եղել 90-ականների իմ քաղաքական գործունեության հետ կապված, ասեմ, որ ես այն ժամանակ ընտրվել եմ ընդդիմության կողմից և այդ միասնականության շնորհիվ կարողացել ենք դուրս գալ 90-ականների ծանր վիճակից»,- ասաց ՀՀ նախագահի թեկնածուն։

Ամենից շատ դիտված

17:58 Ի՞նչ հիմքով է ՔԿ-ն ակնարկում, թե Էմմա Ծառուկյանը դավաճանել է ամուսնուն
22:33 Սիրահարված զո՞ւյգ, թե՞ քաղաքական ռեբրենդինգ․ Ալեն Սիմոնյանի և կնոջ «պատահական» կադրերը
18:56 Էկրաններից հեռու, բայց սիրով լի. Անի Քոչարյանը ամուսնու հետ ջերմ հրապարակում է արել
20:14 Իմ մինուճար, իմ կյանքի ամենամեծ սեր. Սուրեն Փահլևանյանի և Յանա Դանիելյանի դուստրը նշում է ծննդյան տարեդարձը
22:56 Էլեն Սաֆարյանը ցույց է տվել նշանածին և ծնողներին. ջերմ ընտանեկան կադրեր
23:39 Ուկրաինան հшրվածել է ռուսական նավթավերամշակման գործարանին 2,500 կմ-ի վրա. Զելենսկի
19:51 Ծնվել է դերասան Կարո Հովհաննիսյանի և Սիրանուշ Երիկյանի առաջնեկը
09:01 Արարատ Միրզոյանի կնոջ «հանճարը». 429 միլիոն էր, դարձել է 0
14:02 «Խեղճ» Տիգրան Արզաքանցյանը․ նա հայտարարագրել է 0 դրամական միջոց և 0 դրամի եկամուտ
20:47 Խելացի երեխաներ են, զարմանալի է, թե ոնց է այդ դեպքը եղել․ Արալեզում զարմացած են