Արտաքին 4 տարի առաջ - 20:59 01-03-2022

Վրաստանը փորձում են ներքաշել հակամարտության մեջ․ Իրաքլի Կոբախիձե

«Վրաստանը փորձում են ներքաշել հակամարտության մեջ»,- ասել է իշխող «Վրացական երազանք» կուսակցության նախագահ Իրակլի Կոբախիձեն։ Նա տխուր է անվանել Թբիլիսիից դեսպան Իգոր Դոլգովին հետ կանչելու՝ Ուկրաինայի որոշումը։
«Մենք՝ Վրաստանը, չենք ներքաշվի ռազմական հակամարտության մեջ։ Ուղիղ փորձ եղավ՝ Ուկրաինա կամավորների գործուղումը կազմակերպելու առումով, որպեսզի մեզ ներքաշեին ռազմական հակամարտության մեջ։ Դա չհաջողվեց, դրան հաջորդեց դեսպանի հետկանչը, և սա տխուր քայլ է։ Ուկրաինան ծանրագույն իրավիճակում է գտնվում։
Մենք հարգում ենք բոլորին և, իհարկե, ճիշտ չէ այս իրավիճակում քննադատել Ուկրաինայի կառավարությանը, բայց պետք է փաստենք, որ այս որոշումն անընդունելի է և չարդարացված, հաշվի առնելով այն ամենը, ինչ արել է Վրաստանը վերջին օրերին»,- ասել է Կոբախիձեն։
«Երբ նման պահին նման քայլ է արվում, դա նշանակում է, որ ցանկանում են Վրաստանին ներքաշել պատերազմի մեջ։ Հստակեցնում եմ, որ Զելենսկու և «Ազգային շարժման» (Միխեիլ Սաակաշվիլիի հիմնադրած ընդդիմադիր կուսակցությունը – խմբ.) համակարգման մասին խոսք չկա։ Մենք հիմար չենք, որ նման անհեթեթություն ասենք»,- հայտարարել է Կոբախիձեն։

Ամենից շատ դիտված

09:00 Հասան Գագիկ Խաչատրյանի ՊԵԿ-ի քավոր-սանիկներին
22:13 ԱՄՆ-ն ու Չինաստանը հսկայական առաջընթաց են գրանցել՝ ի շահ երկու երկրի. Թրամփ
21:13 Ռուսաստանը պատրաստ է վերսկսել բանակցությունները Կիևի հետ. Պուտին
18:11 Արտաշատի դպրոցներից մեկից 7 երեխայի «թունավորում» ախտանիշներով տեղափոխել են ԲԿ
21:01 Լոռու մարզում Kia-ն բախվել է բետոնե արգելապատնեշներին․ ըստ նախնական տեղեկությունների՝ վարորդը հանկարծամահ է եղել
20:00 Երկրորդ անգամ են սպանել Ալբերտին
21:05 Մի Տարոն Մարգարյան էլ Արայիկ Հարությունյանն է. մեդալների «բարի» ավանդույթը
15:23 Եթե չկիսեի Փաշինյանի քաղաքականությունը, հետևաբար կոալիցիա չէի կազմի. Առուշ Առուշանյան
15:00 Ողբերգություն՝ առանց մեղավորների. ինչու է Ստեփանակերտի վառելիքի պահեստի պայթյունի գործը երեք տարի անց «դոփում տեղում»
18:51 Բայրամովը ինչ էլ ասի՝ Միրզոյանը ժպտալու է, իսկ գերիների հարցը լսելիս կարող է ասել՝ «դե ծնգըլ արեցիք»