ՀՀ-ում Ճապոնիայի դեսպանատունը և ՔՈԱՖ-ը Լոռու մարզ են բերում նոր հասարակական տրանսպորտ
copy image url

ՀՀ-ում Ճապոնիայի դեսպանատունը և ՔՈԱՖ-ը Լոռու մարզ են բերում նոր հասարակական տրանսպորտ

Ներքին 3 տարի առաջ - 17:12 01-03-2022

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունում «Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամը (ՔՈԱՖ) ու ՀՀ-ում Ճապոնիայի դեսպանատունը մարտի 1-ին ստորագրեցին «Լոռու մարզի հասարակական տրանսպորտի համար ավտոբուսի տրամադրման» դրամաշնորհային ծրագրի համաձայնագիրը։

Համաձայնագրով Ճապոնիայի դեսպանատունը տրամադրում է ավելի քան 90.000 ԱՄՆ դոլար Լոռու մարզի հասարակական տրանսպորտի ցանցի բարելավման նպատակով, որը ենթադրում է նոր, հաշմանդություն ունեցող անձանց հարմարեցված ավտոբուսի գնում, տրանսպորտային ցանցի ընդլայնում և ենթակառուցվածքների բարեկարգում։

Համաձայնագրի ստորագրման արարողությունը մեկնարկեց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանի, ՀՀ-ում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Ֆուկուշիմա Մասանորիի, ՔՈԱՖ-ի գործադիր տնօերն Կորյուն Խաչատուրյանի բացման ու ողջույնի խոսքերով։

Հասարակական տրանսպորտը Լոռու մարզում՝ մասնավորապես Դսեղից դեպի Վանաձոր, խիստ թերզարգացած է. գործում է ընդամենը մեկ հնամաշ ավտոբուս, որը օրական միայն մեկ անգամ Դսեղից դեպի մարզկենտրոն Վանաձոր է ուղևորվում՝ առանց ճանապարհին գտնվող այլ գյուղական բնակավայրեր մտնելու։ Վարորդի նախաձեռնությամբ փոփոխված ավտոբուսի և այս դրամաշնորհային ծրագրով ձեռքբերվող ևս մեկ արդի ավտոբուսի ներդրմամբ հասարակական տրանսպորտի վիճակը զգալիորեն կբարելավվի՝ բնակիչներին առաջարկելով պահանջված ու արդյունավետ երթուղի, որ կոնկրետ ժամային ինտերվալներով իրար կկապի Դսեղ-Վանաձոր երթուղու վրա գտնվող 7 գյուղական բնակավայրեր։

Նոր ավտոբուսը հասարակական տրանսպորտը մատչելի կդարձնի հաշմանդամություն ունեցող անձանց համար, գյուղերի բնակիչներին նոր շուկաներ մուտք գործելու հնարավորություն կտա, ինչպես նաև կկրճատի անձնական մեքենաների կիրառման քանակը, ինչն էլ իր հերթին երթևեկությունը կդարձնի ավելի ապահով, մատչելի՝ նվազեցնելով նաև շրջակա միջավայրին հասցվող վնասը։ Ծրագիրը իրականացվում է՝ հաշվի առնելով համայնքի կարիքներն ու շահերը, սերտ համագործակցելով Փամբակ խոշորացված համայնքի, ինչպես նաև համապատասխան համայնքային ոչ առևտրային կազմակերպության՝ ՀՈԱԿ-ի հետ։

Զարգացած տրանսպորտային համակարգը ենթադրում է նաև զարգացած տրանսպորտային ենթակառուցվածքներ՝ ներառելով կանգառները, չվացուցակի մասին տեղեկատվությունը։ Կանգառները կվերանորոգվեն նաև երթուղու մնացած գյուղական բնակավայրերու