Արտաքին 4 տարի առաջ - 12:12 01-03-2022

Մոնակոն պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի դեմ

Մոնակոյի կառավարությունը որոշել է պատժամիջոցներ կիրառել և սառեցնել մի շարք ռուսաստանցի գործարարների ունեցվածքն ու ակտիվները՝ կապված ՌԴ-ի Ուկրաինա ներխուժման հետ, հաղորդում է Reuters-ը։

Մոնակոյի թագավորական պալատը հայտարարել է, որ «արքայազն Ալբերտը աջակցում է Ուկրաինայում զինված պայքարը դադարեցնելուն և ռուսական զորքերը այդ երկրի տարածքից դուրս բերելուն ուղղված ցանկացած ջանքերի և գործողությունների»։

Հաշվի առնելով դա, Մոնակոյի վարչակազմն անմիջապես ԵՄ պատժամիջոցների նման ընթացակարգեր է ընդունել՝ սառեցնելով մի քանի ռուսաստանցի գործարարների հաշիվները, ակտիվներն ու ունեցվածքը:

Թագավորական պալատը չի նշում ռուսական էլիտայի ներկայացուցիչների անունները, որոնց ակտիվները սառեցվել են։

Ամենից շատ դիտված

09:00 Հասան Գագիկ Խաչատրյանի ՊԵԿ-ի քավոր-սանիկներին
22:13 ԱՄՆ-ն ու Չինաստանը հսկայական առաջընթաց են գրանցել՝ ի շահ երկու երկրի. Թրամփ
21:13 Ռուսաստանը պատրաստ է վերսկսել բանակցությունները Կիևի հետ. Պուտին
18:11 Արտաշատի դպրոցներից մեկից 7 երեխայի «թունավորում» ախտանիշներով տեղափոխել են ԲԿ
21:01 Լոռու մարզում Kia-ն բախվել է բետոնե արգելապատնեշներին․ ըստ նախնական տեղեկությունների՝ վարորդը հանկարծամահ է եղել
20:00 Երկրորդ անգամ են սպանել Ալբերտին
21:05 Մի Տարոն Մարգարյան էլ Արայիկ Հարությունյանն է. մեդալների «բարի» ավանդույթը
15:23 Եթե չկիսեի Փաշինյանի քաղաքականությունը, հետևաբար կոալիցիա չէի կազմի. Առուշ Առուշանյան
15:00 Ողբերգություն՝ առանց մեղավորների. ինչու է Ստեփանակերտի վառելիքի պահեստի պայթյունի գործը երեք տարի անց «դոփում տեղում»
18:51 Բայրամովը ինչ էլ ասի՝ Միրզոյանը ժպտալու է, իսկ գերիների հարցը լսելիս կարող է ասել՝ «դե ծնգըլ արեցիք»