Ուղիղ եթեր
Արտաքին 4 տարի առաջ - 19:21 28-02-2022

Քանի՞ հայ է տարհանվել Ուկրաինայից, կամ ինչքան «լավ» է աշխատում ՀՀ դեսպանատունը

Ռուս-ուկրաինական պատերազմից ժամեր առաջ Մանուկյանների ընտանիքը Երևանից մեկնել է Կիև։ Նրանք արդեն 10 տարուց ավելի է, ինչ բնակվում են Ուկրաինայում և հայրենիքում էին մի քանի օրով։
Մինչ Ուկրաինայում ՀՀ դեսպանատունը հայտարարություն է տարածում , ըստ որի «Ուկրաինայում ՀՀ դեսպանությունը ողջ կազմով աշխատում է և մշտական կապի մեջ է գտնվում ՀՀ քաղաքացիների հետ», Մանուկյանները թողնում են Խարկովի իրենց բնակրանը , մեծ տղան Արտաշը ընտանիքի հետ գնում է կնոջ հայրական տուն , իսկ փոքրը իր ծանոթի տուն, որոնք համեմատաբար հեռու են վտանգավոր գոտիներից։ Նորիկը մեզ հետ զրույցում նշեց , որ մի քանի անգամ փորձել են զանգել դեսպանատուն, սակայն կամ չի հաջողվել կապ հաստատել, կամ էլ ոչ մի հստակ օգնություն չի առաջարկվել։

Մանուկյանները նաև պատմում են , որ բազմաթիվ հայեր այս օրերին տեղափոխվել են իրենց ծանոթ-բարեկամների տուն , շատերն իրենց մեծ ընտանիքներով ապրում են մի հարկի տակ։
ՀՀ մեկ այլ քաղաքացի՝ Մանեն Ուկրաինա էր գնացել քեռու դստեր հարսանիքին մասնակցելու համար, պետք է վերադառնար փետրվարի 25-ին, ինքնաթիռի տոմս էր գնել, սակայն մինչ այժմ անորոշ կարգավիճակում գտնվում է Նեժին քաղաքից 20 կմ հեռավորության վրա գտնվող գյուղում, նրան դեսպանատնից առաջարկել են գնալ Լեհաստան և այնտեղից վերադառնալ ՀՀ, մինչդեռ Լեհաստանի Սահմանը հեռու է ավելի քան 800 կմ, ճանապարհներ գրեթե չկան, այդ հատվածում պատերազմ է։

Դեսպանատունը պատերազմի առաջին օրերից պարբերաբար տարածում է հետևյալ բովանդակությունը․
«Ի գիտություն Ուկրաինայում գտնվող ՀՀ քաղաքացիների՝տեղեկացնում ենք, որ Ուկրաինայում ՀՀ դեսպանությունը ողջ կազմով աշխատում է և մշտական կապի մեջ է գտնվում ՀՀ քաղաքացիների հետ։
Ուկրաինայում գտնվող ՀՀ քաղաքացիները, ովքեր դեռևս կապ չեն հաստատել դեսպանության հետ, կարող են զանգահարել և իրենց գտնվելու վայրի վերաբերյալ և այլ անհրաժեշտ տեղեկություններ դեսպանությանը փոխանցել հետևյալ հեռախոսահամարներով․+380442349005, +380671090506, +380689602524, +380685000782 »,- ասված է ԱԳՆ-ի տարածած հայտարարության մեջ։

Oragir.news-ը փորձեց կապ հաստատել Ուկրաինայում ՀՀ դեսպան Վլադիմիր Կարապետյանի հետ, որպեսզի հարցնի, թե ի՞նչ աշխատանքներ է այս օրերին կատարում ՀՀ դեսպանատունը, արդյոք ՀՀ քաղաքացիներին հայրենիք վերադարձնելու այլ պլաններ ունեն, բացի նրանց պատերազմական երկրով այլ պետություններ ուղարկելուց, քանի որ Ուկրաինայի հարևան պետությունների անցակետերում կիլոմետրանոց հերթեր են, բայցի այդ ավերված են ճանապարհները, և շատ քաղաքացիներ այժմ գտնվում են ռազմական գործողությունների տարածքում, որևէ հնարավորություն չունեն լքելու Ուկրաինան։ Վլադիմիր Կարապետյանը, սակայն, այդպես էլ չպատասխանեց մեր բազմաթիվ հեռախոսազանգերին։ Մենք պարզաբանման համար դիմել ենք նաև ԱԳՆ մամուլի խոսնակ Վահան Հունանյանին, սակայն նրանից ևս արձագանք չստացանք, ստանալու դեպքում կհրապարակենք։
Հիշեցնենք, որ փետրվարի 24-ից սկսված ռազմական գործողություններից ի վեր մի շարք երկրների դեսպանատներ աշխատում են արտակարգ ռեժիմով։Թուրքիայի դեսպանատան ֆեյսբուքյան էջից պարզ է դառնում , որ վերջինը կազմակերպում է իր բնակիչների անվտանգ տարհանումը, նպաստում հումանիտար օգնությանը։ Մոտ 2 ժամ առաջ էլ Ուկրաինայում Թուրքիայի դեսպանատունը տարածեց հետևյալ հայտարարությունը․

«Այսօր (28.02.2022) ժամը 19.00-ին մեր քաղաքացիների տարհանման նպատակով հատկացված գնացքը Կիևից կմեկնի Ռումինիայի սահմանի մոտ գտնվող Չեռնովցի քաղաք։
Մեր բոլոր քաղաքացիները պետք է հասնեն Կիևի կենտրոնական երկաթուղային կայարան ամենաուշը մինչև ժամը 18:00-ն՝ մինչև պարետային ժամի սկսվելը առավելագույն ուշադրություն դարձնելով իրենց անվտանգությանը»։ Թուրքիայի ԱԳ նախարար Մեվլութ Չավուշօղլուն էլ զրուցել էր Լավրովի հետ՝ քննարկել Թուրքիայի քաղաքացիների տարհանման հարցը։ ՄԻնչդեռ ՀՀ ԱԳՆ-ն ընդամենը զբաղված է ՀՀ քաղաքացիներին ճանապարհներ ցույց տալով, որոնք ուղղակի չկան։ Նշենք նաև, որ Ուկրաինայի շատ հատվածներում հոսանք ու հեռախոսային կապ էլ չկա, Հայաստանում շատերը արդեն տևական ժամանակ է՝ լուր չունեն իրենց հարազատներից։

Անահիտ Սվարյան

Ամենից շատ դիտված

10:32 Եթե ընդդիմադիրները վերցնում են մանդատները, ապացուցում են, որ մասնակցել են Նիկոլ վերարտադրելու վաղօրոք մշակված գործողությանը. Հայկ Դեմոյան
11:55 Հայտնի է Նորայր Նիկոյանի ողբերգական վթարից մահացած քրոջ հրաժեշտի արարողության վայրն ու ժամը
21:13 Անժելա Սարգսյանի դստեր հարսանիքն է. դերասանուհին ցույց է տվել հարսնացուի առաջին շլացուցիչ կադրերը
22:13 Վաղը Ադրբեջանի Բիլաջարի կայարանից Հայաստան կուղարկվի ԱԻ-92 տեսակի բենզինի 18 վագոն
13:23 Վարդան Ղուկասյանը դատական նիստի ընթացքում միջամտել է պաշտոնատար անձի օրինական ծառայողական գործունեությանը. ՔԿ
22:43 Ադրբեջանական ամեն հանցանքի հետևից պետք է գնալ մինչև վերջ. Արման Թաթոյան
18:30 Շաղատ գյուղում «Opel»-ը մխրճվել է կամրջի երկաթե արգելապատնեշների մեջ․ վարորդը տեղում մահացել է
23:05 Բանտերը գերծանրաբեռնված են, իսկ տնային կալանքով իշխանությունը թաքցնում է նաև ազատազրկված հայրենակիցների իրական թիվը
12:40 Շիրակի մարզում Mitsubishi-ն բախվել է բետոնե սյանը և հայտնվել ձորում․ մայր ու որդի հոսպիտալացվել են
23:35 Հունիսի 1-ից մինչև 18-ը ՀՀ-ից ԵՄ անդամ երկրներ պտուղ-բանջարեղեն չի արտահանվել