Արտաքին 4 տարի առաջ - 18:39 28-02-2022

ՌԴ-ի դեմ Արևմուտքի պատժամիջոցները կազդեն ԵԱՏՄ բոլոր անդամների տնտեսությունների վրա. Ղազախստան

Ղազախստանի արտաքին գործերի նախարար Մուխթար Թլեուբերդին հայտարարել է, որ Արևմուտքի պատժամիջոցները, որ սահմանվել են Ռուսաստանի դեմ Ուկրաինայում ստեղծված իրավիճակի պատճառով, ազդեցություն են ունենում Եվրասիական տնտեսական միության բոլոր անդամների (Հայաստան, Բելառուս, Ղազախստան, Ղրղզստան, Ռուսաստան) տնտեսությունների վրա։ Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

Նրա խոսքով, ինչպես ռուբլին, այնպես էլ ղազախական տենգեն սահմանված պատժամիջոցներից հետո սկսել է անկում ապրել դոլարի ու եվրոյի նկատմամբ։


«Բացի դրանից, սա դեռևս խնդիրների մի մեծ փաթեթ է, որը կբարձրանա ապրանքների տարանցման, առևտրի նկատմամբ, սա այժմ առաջացնում է ամենամեծ մտահոգությունը»,- ասել է Թլեուբերդին Ժնևում անցկացվող ՄԱԿ-ի Մարդու իրավունքների հարցերով խորհրդի նիստի շրջանակներում:

Ամենից շատ դիտված

01:00 ԱԺ ընտրությունների նախնական արդյունքները
04:51 Ամփոփվել են 2005 տեղամասերից 1029-ի արդյունքները․ որ ուժերն են անցնում ԱԺ․ ԹԱՐՄԱՑՎՈՂ
12:44 Ընդդիմությո՛ւն, մի՛ վերցրեք Ձեր մանդատները. եթե վերցնում եք մանդատները, նշանակում է՝ լեգիտիմացնում եք Նիկոլի կեղծած ընտրությունը. Ռուբեն Մխիթարյան
09:10 ԿԸՀ-ն ամփոփել է բոլոր 2005 տեղամասերի արդյունքները
02:58 Սամվել Կարապետյանը քիչ անց հայտարարությամբ հանդես կգա
16:35 Ամեն ինչ այնքան վատ չէ, որքան թվում է. Խաչատուր Հունանյանի վերջին գրառումը
02:02 Որ տեղամասերում է ընդդիմությունն առաջատար․ Նարեկ Կարապետյանը տվյալներ է հրապարակել
00:43 ՔՊ՝ 56.04%, Ուժեղ Հայաստան՝ 21․87%, Հայաստան դաշինք՝ 8․69%․ 131 տեղամասի արդյունքները
12:17 ՔՊ-ն չի ունենա Սահմանադրության փոփոխությունների համար անհրաժեշտ սահմանադրական մեծամասնությունը
20:18 Ընդդիմությունն ունի մեկ ճիշտ քայլ՝ չվերցնել մանդատներն ու չգնալ ԱԺ՝ ՔՊ-ին զրկելով փաստացի լեգիտիմությունից