Արտաքին 4 տարի առաջ - 15:16 28-02-2022

Լավրովը պատժամիջոցների պատճառով չի կարող այցելել ՄԱԿ-ի հանդիպմանը

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը չի կարողանա այցելել Շվեյցարիայի Ժնև քաղաքում կայանալիք ՄԱԿ-ի Մարդու իրավունքների հարցերով խորհրդի բարձր մակարդակով նիստին։ Այս մասին «Ռոսիա-1» հեռուստաալիքի եթերում հայտարարել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան։


Ռուս նախարարից պահանջվել է որոշակի փաստաթղթերի ձևակերպում՝ այն պատճառով, որ ԵՄ-ն ավիացիոն պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի Դաշնության դեմ՝ արգելելով ռուսական ինքնաթիռների թռիչքները։ Ռուսական կողմը հրաժարվել է կատարել պահանջները։

«Միավորված ազգերի կազմակերպության և այն հյուրընկալող երկրի պարտականությունն է ապահովել անդամ երկրների աշխատանքը, հատկապես ճգնաժամային պահին»,- ասել է Զախարովան։

Ամենից շատ դիտված

09:00 Հասան Գագիկ Խաչատրյանի ՊԵԿ-ի քավոր-սանիկներին
22:13 ԱՄՆ-ն ու Չինաստանը հսկայական առաջընթաց են գրանցել՝ ի շահ երկու երկրի. Թրամփ
21:13 Ռուսաստանը պատրաստ է վերսկսել բանակցությունները Կիևի հետ. Պուտին
18:11 Արտաշատի դպրոցներից մեկից 7 երեխայի «թունավորում» ախտանիշներով տեղափոխել են ԲԿ
21:01 Լոռու մարզում Kia-ն բախվել է բետոնե արգելապատնեշներին․ ըստ նախնական տեղեկությունների՝ վարորդը հանկարծամահ է եղել
20:00 Երկրորդ անգամ են սպանել Ալբերտին
21:05 Մի Տարոն Մարգարյան էլ Արայիկ Հարությունյանն է. մեդալների «բարի» ավանդույթը
15:23 Եթե չկիսեի Փաշինյանի քաղաքականությունը, հետևաբար կոալիցիա չէի կազմի. Առուշ Առուշանյան
18:51 Բայրամովը ինչ էլ ասի՝ Միրզոյանը ժպտալու է, իսկ գերիների հարցը լսելիս կարող է ասել՝ «դե ծնգըլ արեցիք»
15:00 Ողբերգություն՝ առանց մեղավորների. ինչու է Ստեփանակերտի վառելիքի պահեստի պայթյունի գործը երեք տարի անց «դոփում տեղում»