Ներքին 4 տարի առաջ - 11:24 28-02-2022

Աղվան Հովսեփյանը ծանր վիճակով տեղափոխվել է հիվանդանոց


Քննչական կոմիտեի նախկին նախագահ, նախկին գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը տեղափոխվել է հիվանդանոց։ Այս մասին oragir.news-ին հայտնեց նրա պաշտպաններից Սասուն Ռաֆայելյանը։

Փաստաբանը նշեց` իր պաշտպանյալը ուրբաթ օրը տեղափոխվել է Միքայելյան հիվանդանոց` բժշկի խիստ ցուցումով։ Ռաֆայելյանը նաեւ նշեց, որ Հովսեփյանի առողջական վիճակը ծանր է։ Ի դեպ, այսօր Հովսեփյանի պաշտպանական խումբը հայտարարություն էր տարածել, որ Աղվան Հովսեփյանի կալանքը երկու ամսով երկարաձգվել է եւ նրան նոր մեղադրանք է առաջադրվել։ Փաստաբանն անդրադառնալով հարցին, թե ի՞նչ նոր մեղադրանք է առաջադրվել, պատասխանեց` Քրեական օրենսգրքի 38֊308 հոդվածով, այսինքն` պաշտոնեական լիազորությունների չարաշահում դրդելը։ Հարցին, թե ո՞ւմ է Հովսեփյանը դրդել պաշտոնեական լիազորությունների չարաշահում կատարել, ասաց` այս պահին մանրամասներ չի կարող հայտնել։

Հիշեցնենք, որ պաշտոնական հաղորդագրության համաձայն՝ Ա. Հովսեփյանին մեղադրանք է առաջադրվել նաեւ հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերով` ընդհանուր 1.299.404.414 ՀՀ դրամ գույքը (փողերի լվացում) օրինականացնելու համար՝ մի քանի դրվագներով: Ըստ հաղորդագրության՝ փաստացի մասնակցել է ձեռնարկատիրական գործունեություն իրականացնող մի շարք ՍՊ ընկերությունների կառավարմանը, բացի այդ, ստացել է առանձնապես խոշոր չափերով` 190.000.000 ՀՀ դրամ կաշառք եւ խարդախության եղանակով կատարել առանձնապես խոշոր չափերով` 800.000.000 ՀՀ դրամ գույքի հափշտակություն:

Ալբինա Բարեղամյան

Ամենից շատ դիտված

18:45 Դրամահավաք՝ Անի Ավետիսյանին «Մայրական խիզախություն» ոսկե շքանշանով պարգևատրելու համար
23:17 ՀՀ վարչապետի հետ քննարկել ենք ապագա ծրագրերը, նաև համատեղ ռազմավարական փաստաթղթի նախապատրաստումը
16:59 Կապանի քաղաքապետին մեղադրում են երեք պաշտոնյայի կաշառելու մեջ
16:38 Հոկտեմբերի 19-30-ը թիվ 1 և թիվ 3 երթուղիները կսպասարկեն «Ժոնգ Թոնգ» ավտոբուսները
18:59 Ալիևը փորձում է դուրս գալ Թուրքիայի «փոքր եղբոր» կարգավիճակից
20:14 «Մուլտի Ուելնեսում» լողավազանում երեխաներ են վատացել․ ջրի մեջ քլորի մեծ չափաբաժինն է եղել պատճառը
21:28 Պետական մասնակցությամբ ձեռնարկությունների 70 տոկոսն է գործում շահույթով
21:47 Հայ-իրանական սահմանին շուտով ազգային պարկ կստեղծվի. ԻԻՀ փոխնախագահ
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
18:06 «Հայփոստը» հրաժարվում է Ադրբեջան ուղարկվող ցանկացած նամակից. Սիրանուշ Սահակյան