Ուղիղ եթեր
Արտաքին 4 տարի առաջ - 12:21 27-02-2022

Հռոմի պապը զրուցել է Զելենսկու հետ

Վատիկանում Ուկրաինայի դեսպանատունը հայտնել է, որ շաբաթ օրը՝ փետրվարի 26-ին, Հռոմի պապ Ֆրանցիսկոսը հեռախոսազրույց է ունեցել Վլադիմիր Զելենսկու հետ։ Դեսպանատան հաղորդմամբ՝ Հռոմի պապն իր խորը ցավն է հայտնել՝ կապված Ուկրաինայում տեղի ունեցող ողբերգական իրադարձությունների հետ։

Զելենսկին Twitter-ի իր միկրոբլոգում նշել է պոնտիֆիկոսի հետ զրույցի մասին՝ շնորհակալություն հայտնելով Ֆրանցիսկոսին՝ «Ուկրաինայում խաղաղության և զինադադարի համար» աղոթելու համար։

Մեկ օր առաջ՝ ուրբաթ օրը, Հռոմի պապը հանդիպել է Վատիկանում Ռուսաստանի դեսպան Ալեքսանդր Ավդեևին՝ խախտելով ավանդույթը և անձամբ այցելելով դիվանագիտական ​​ներկայացուցչություն։ Դեսպանի խոսքով՝ պոնտիֆիկոսն իրեն հարցրել է Դոնբասում և Ուկրաինայում տիրող իրավիճակի մասին։ Դեսպանը պարզաբանել է նաև, որ այն տեղեկությունը, թե պոնտիֆիկոսը «միջնորդություն է առաջարկել ճգնաժամը կարգավորելու հարցում», չի համապատասխանում իրականությանը։

Ամենից շատ դիտված

10:32 Եթե ընդդիմադիրները վերցնում են մանդատները, ապացուցում են, որ մասնակցել են Նիկոլ վերարտադրելու վաղօրոք մշակված գործողությանը. Հայկ Դեմոյան
11:55 Հայտնի է Նորայր Նիկոյանի ողբերգական վթարից մահացած քրոջ հրաժեշտի արարողության վայրն ու ժամը
21:13 Անժելա Սարգսյանի դստեր հարսանիքն է. դերասանուհին ցույց է տվել հարսնացուի առաջին շլացուցիչ կադրերը
20:30 Ամուսնացած էր, 2 երեխա ուներ. դերասան Նորայր Նիկոյանի 28-ամյա քույրը ավտովթարի զոհ է դարձել
22:13 Վաղը Ադրբեջանի Բիլաջարի կայարանից Հայաստան կուղարկվի ԱԻ-92 տեսակի բենզինի 18 վագոն
17:25 Միտում չկա․ 44-օրյայի հերոսի նկարը մաքրվել է բարեկարգման ծրագրի շրջանակում
18:30 Ֆինանսական թռիչք. Սեդա Սաֆարյանի ամուսնու եկամուտները
20:06 Վահագն Ալեքսանյանն առաջադրվել է ԱԺ փոխխոսնակի պաշտոնում
19:17 ԱԺ նախագահի թեկնածու է ընտրվել Ռուբեն Ռուբինյանը
22:43 Ադրբեջանական ամեն հանցանքի հետևից պետք է գնալ մինչև վերջ. Արման Թաթոյան