Արտաքին 4 տարի առաջ - 16:32 26-02-2022

Թուրքիան ձեռնպահ է քվեարկել ԵԽ-ում ՌԴ իրավունքների կասեցմանը

Եվրոպայի խորհրդում Ռուսաստանի իրավունքները կասեցնելու վերաբերյալ քվեարկության ժամանակ Թուրքիան ձեռնպահ է եղել։ Իրավիճակին ծանոթ գործակալության աղբյուրը պնդում է, որ Անկարան պնդում է ցանկացած հանգամանքների դեպքում երկխոսության շարունակությունը։

«Թուրքիան ձեռնպահ է քվեարկել որոշման ընդունմանը: Ինչ էլ որ պատահի, մենք ցանկացած հանգամանքների դեպքում երկխոսության կողմնակից ենք»,- ասել է գործակալության զրուցակիցը։

ԵԽ Նախարարների կոմիտեն հայտարարել է, որ որոշել է անհապաղ կասեցնել Ռուսաստանի իրավունքները՝ կապված «Ուկրաինա զինված ներխուժման» հետ։ Միաժամանակ Մոսկվան կմնա կազմակերպության անդամ և կոնվենցիաների՝ ներառյալ մարդու իրավունքների հարցերով եվրոպական կոնվենցիայի, մասնակից։

Ամենից շատ դիտված

09:00 Հասան Գագիկ Խաչատրյանի ՊԵԿ-ի քավոր-սանիկներին
22:13 ԱՄՆ-ն ու Չինաստանը հսկայական առաջընթաց են գրանցել՝ ի շահ երկու երկրի. Թրամփ
21:13 Ռուսաստանը պատրաստ է վերսկսել բանակցությունները Կիևի հետ. Պուտին
18:11 Արտաշատի դպրոցներից մեկից 7 երեխայի «թունավորում» ախտանիշներով տեղափոխել են ԲԿ
21:01 Լոռու մարզում Kia-ն բախվել է բետոնե արգելապատնեշներին․ ըստ նախնական տեղեկությունների՝ վարորդը հանկարծամահ է եղել
20:00 Երկրորդ անգամ են սպանել Ալբերտին
21:05 Մի Տարոն Մարգարյան էլ Արայիկ Հարությունյանն է. մեդալների «բարի» ավանդույթը
15:23 Եթե չկիսեի Փաշինյանի քաղաքականությունը, հետևաբար կոալիցիա չէի կազմի. Առուշ Առուշանյան
18:51 Բայրամովը ինչ էլ ասի՝ Միրզոյանը ժպտալու է, իսկ գերիների հարցը լսելիս կարող է ասել՝ «դե ծնգըլ արեցիք»
15:00 Ողբերգություն՝ առանց մեղավորների. ինչու է Ստեփանակերտի վառելիքի պահեստի պայթյունի գործը երեք տարի անց «դոփում տեղում»