Արտաքին 4 տարի առաջ - 12:47 26-02-2022

ԵՄ-ն արգելել է ներդրումներ կատարել Ռուսաստանում

Եվրամիությունն արգելք է սահմանել Ռուսաստանի հետ առևտրի պետական ​​ֆինանսավորման կամ այդ երկրում ներդրումներ կատարելու վրա, հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով ԵՄ Խորհրդի որոշմանը։

«Այս որոշմամբ արգելվում է Ռուսաստանի հետ առևտրի կամ Ռուսաստանում ներդրումների համար պետական ​​ֆինանսավորման կամ ֆինանսական աջակցության տրամադրումը՝ մի շարք բացառություններով»,- պարզաբանել է Խորհուրդը՝ հավելելով, որ այս դեպքում բացառությունները կլինեն փոքր և միջին բիզնեսում, գյուղատնտեսությունում, բժշկական կամ հումանիտար կարիքների համար ներդրումները:

Պատժամիջոցները կազդեն նաև ՌԴ կառավարության, Ռուսաստանի Բանկի, Ալֆա-Բանկի, «Օտկրիտիե»-ի, «Ռոսիա» բանկի և Պրոմսվյազբանկի վրա: Կսահմանափակվի եվրոպական կապիտալի շուկային նրանց հասանելիությունը՝ կապված Ուկրաինայում ռուսական ռազմական գործողության հետ։ Այս ֆինանսական հաստատություններին կարգելվի տեղաբաշխել, վաճառել, գնել կամ այլ կերպ օգտագործել 2022թ․-ի ապրիլի 12-ից հետո թողարկված արժեթղթերը և այլ վարկային գործիքները։

Նման արգելք է մտցվել «ցանկացած խոշոր ֆինանսական կառույցի համար, որոնցում պետությունն (ՌԴ) ունի 50%-ից ավելի մասնակցություն» կամ «զգալի է դրանց դերակատարումը ՌԴ-ին, նրա կառավարությանը կամ Կենտրոնական բանկին աջակցության գործում»։

Ամենից շատ դիտված

09:00 Հասան Գագիկ Խաչատրյանի ՊԵԿ-ի քավոր-սանիկներին
22:13 ԱՄՆ-ն ու Չինաստանը հսկայական առաջընթաց են գրանցել՝ ի շահ երկու երկրի. Թրամփ
21:13 Ռուսաստանը պատրաստ է վերսկսել բանակցությունները Կիևի հետ. Պուտին
18:11 Արտաշատի դպրոցներից մեկից 7 երեխայի «թունավորում» ախտանիշներով տեղափոխել են ԲԿ
21:01 Լոռու մարզում Kia-ն բախվել է բետոնե արգելապատնեշներին․ ըստ նախնական տեղեկությունների՝ վարորդը հանկարծամահ է եղել
20:00 Երկրորդ անգամ են սպանել Ալբերտին
21:05 Մի Տարոն Մարգարյան էլ Արայիկ Հարությունյանն է. մեդալների «բարի» ավանդույթը
15:23 Եթե չկիսեի Փաշինյանի քաղաքականությունը, հետևաբար կոալիցիա չէի կազմի. Առուշ Առուշանյան
18:51 Բայրամովը ինչ էլ ասի՝ Միրզոյանը ժպտալու է, իսկ գերիների հարցը լսելիս կարող է ասել՝ «դե ծնգըլ արեցիք»
15:00 Ողբերգություն՝ առանց մեղավորների. ինչու է Ստեփանակերտի վառելիքի պահեստի պայթյունի գործը երեք տարի անց «դոփում տեղում»