Արտաքին 4 տարի առաջ - 11:01 26-02-2022

Կիևում մարտական գործողությունները շարունակվում են

Կիևի փողոցներում մարտեր են ընթանում, բնակիչները պետք է մնան ապահով վայրերում։ Այս մասին փետրվարի 26-ի վաղ առավոտյան հաղորդել է Կիևի քաղաքային պետական ​​վարչության պաշտոնական Telegram-ալիքը։

«Մեր քաղաքի փողոցներում այս պահին մարտական գործողություններ են ընթանում, խնդրում ենք պահպանել հանգստություն և լինել հնարավորինս զգույշ»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Նաև կիևցիներին հորդորել են մնալ ապաստարաններում, իսկ տանը գտնվելու դեպքում՝ հեռու մնալ պատուհաններից, դուրս չգալ պատշգամբ, թաքնվել փակ տարածքում, օրինակ՝ լոգարանում և ծածկվել ինչ-որ բանով, որը կօգնի խուսափել բեկորային վնասվածքներից։

Քաղաքում օդային ռմբակոծության ազդանշանների միանալու դեպքում, մարդկանց կոչ է արվել անհապաղ գնալ մոտակա ապաստարան:

Ուկրաինայի մայրաքաղաքում տիրող իրավիճակի մասին հաղորդել է նաև ժողովրդական պատգամավոր Մարյանա Բեզուգլայան։

«Ուկրաինայի ԶՈՒ-ն Կիևից դուրս է մղում ԴՀԽ-ներին (դիվերսիոն և հետախուզական խմբեր): Մարտերը շարունակվում են»,- գրել է նա Facebook-ում։

Ամենից շատ դիտված

09:00 Հասան Գագիկ Խաչատրյանի ՊԵԿ-ի քավոր-սանիկներին
22:13 ԱՄՆ-ն ու Չինաստանը հսկայական առաջընթաց են գրանցել՝ ի շահ երկու երկրի. Թրամփ
21:13 Ռուսաստանը պատրաստ է վերսկսել բանակցությունները Կիևի հետ. Պուտին
18:11 Արտաշատի դպրոցներից մեկից 7 երեխայի «թունավորում» ախտանիշներով տեղափոխել են ԲԿ
21:01 Լոռու մարզում Kia-ն բախվել է բետոնե արգելապատնեշներին․ ըստ նախնական տեղեկությունների՝ վարորդը հանկարծամահ է եղել
20:00 Երկրորդ անգամ են սպանել Ալբերտին
21:05 Մի Տարոն Մարգարյան էլ Արայիկ Հարությունյանն է. մեդալների «բարի» ավանդույթը
15:23 Եթե չկիսեի Փաշինյանի քաղաքականությունը, հետևաբար կոալիցիա չէի կազմի. Առուշ Առուշանյան
18:51 Բայրամովը ինչ էլ ասի՝ Միրզոյանը ժպտալու է, իսկ գերիների հարցը լսելիս կարող է ասել՝ «դե ծնգըլ արեցիք»
15:00 Ողբերգություն՝ առանց մեղավորների. ինչու է Ստեփանակերտի վառելիքի պահեստի պայթյունի գործը երեք տարի անց «դոփում տեղում»

Ձեզ գուցե հետաքրքրի