Արտաքին 4 տարի առաջ - 23:14 25-02-2022

ԵՄ-ն հավանություն է տվել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների երկրորդ փաթեթին

Ինչպես փոխանցում է «ՌԻԱ Նովոստին», ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը հայտարարել է, որ ԵՄ երկրների արտգործնախարարների խորհուրդը հաստատել է Ռուսաստանի դեմ անձնական և տնտեսական պատժամիջոցների երկրորդ փաթեթը։

Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել էր, որ G7 երկրների (Մեծ Բրիտանիա, Գերմանիա, Իտալիա, Կանադա, ԱՄՆ, Ֆրանսիա, Ճապոնիա) առաջնորդները պայմանավորվել են «կործանարար» պատժամիջոցների փաթեթ կիրառել ՌԴ-ի դեմ։

Մինչ այս Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը հայտարարել էր, որ Լոնդոնն իր դաշնակիցների հետ միասին կընդունի նոր հակառուսական պատժամիջոցներ, որոնք նախատեսված են ռուսական տնտեսությանը հարվածելու համար։

Նա նաև խոստացել է, որ Մեծ Բրիտանիան «կանջատի» Ռուսաստանի Դաշնությունը համաշխարհային տնտեսությունից և արգելի ռուսական ընկերություններին առևտուր անել դոլարով և ֆունտով։ Բացի այդ, երկիրը կսահմանափակի բրիտանական բանկերում Ռուսաստանի քաղաքացիների ավանդների չափը։

Փետրվարի 24-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ որոշել է ռազմական հատուկ գործողություն իրականացնել Դոնբասի պաշտպանության համար՝ ի պատասխան ԼԺՀ-ի և ԴԺՀ-ի ղեկավարների օգնության խնդրանքին։

Ուկրաինան խզել է դիվանագիտական ​​հարաբերությունները Ռուսաստանի հետ։ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Գերագույն Ռադա է ներկայացրել համընդհանուր մոբիլիզացիայի մասին օրինագիծ։

Ամենից շատ դիտված

09:00 Հասան Գագիկ Խաչատրյանի ՊԵԿ-ի քավոր-սանիկներին
22:13 ԱՄՆ-ն ու Չինաստանը հսկայական առաջընթաց են գրանցել՝ ի շահ երկու երկրի. Թրամփ
21:13 Ռուսաստանը պատրաստ է վերսկսել բանակցությունները Կիևի հետ. Պուտին
18:11 Արտաշատի դպրոցներից մեկից 7 երեխայի «թունավորում» ախտանիշներով տեղափոխել են ԲԿ
21:01 Լոռու մարզում Kia-ն բախվել է բետոնե արգելապատնեշներին․ ըստ նախնական տեղեկությունների՝ վարորդը հանկարծամահ է եղել
20:00 Երկրորդ անգամ են սպանել Ալբերտին
21:05 Մի Տարոն Մարգարյան էլ Արայիկ Հարությունյանն է. մեդալների «բարի» ավանդույթը
15:23 Եթե չկիսեի Փաշինյանի քաղաքականությունը, հետևաբար կոալիցիա չէի կազմի. Առուշ Առուշանյան
18:51 Բայրամովը ինչ էլ ասի՝ Միրզոյանը ժպտալու է, իսկ գերիների հարցը լսելիս կարող է ասել՝ «դե ծնգըլ արեցիք»
15:00 Ողբերգություն՝ առանց մեղավորների. ինչու է Ստեփանակերտի վառելիքի պահեստի պայթյունի գործը երեք տարի անց «դոփում տեղում»