Ներքին 4 տարի առաջ - 13:25 25-02-2022

Մեծ հավանականություն կա, որ կիջնի նաև դրամի կուրսը

ԵՊՀ դոցենտ, իրավաբան Արսեն Թավադյանը իր Ֆեյսբուքյան էջում գրել է․
«Այս ամբողջի ֆոնին պետք է հիշել, որ ՌԴ տնտեսության անկման, ռուբլու արժեզրկման ֆոնին, մեծ հավանականությամբ կիջնի նաև դոլարի համեմատ դրամի կուրսը: Դա առաջին հերթին շատ խիստ հարվածելու է արտարժույթով հիփոթեքային վարկեր ունեցողներին:
Պետք է հիշել, որ արժութային և սպառողական վարկավորման օրենսդրությամբ արգելվում է արտարժույթով սպառողական վարկեր տրամադրել: Հիփոթեքային վարկը հստակորեն համապատասխանում է սպառողական վարկի հասկացությանը, հետևաբար այն չի կարող տրվել արտարժույթով:
Բայց արի ու տես, որ ՀՀ կենտրոնական բանկը 07.02.2007թ.-ի թիվ 1 պաշտոնական պարզաբանմամբ նշել է, որ հիփոթեքային վարկերը սպառողական վարկեր չեն` փաստացի ընդունելով բանկերի շահերը սպասառկող որոշում:
Արդյունքում` Հայաստանի Հանրապետությունն իր քաղաքացուն արգելում է դոլարով աշխատավարձ ստանալ, բայց չի արգելում բանկին այդ քաղաքացուն դոլարով վարկ տալ: Սա անթույլատրելի է: Հայաստանի Հանրապետությունը պետք է քայլեր ձեռնարկի արտարժույթով արդեն իսկ տրամադրված վարկերը դրամի փոխարկելու համար»:

Ամենից շատ դիտված

13:29 Կիևյան փողոցում կրակոցներից վիրավորում ստացած անձը Կիոկուշին կարատեի ֆեդերացիայի նախագահի որդին է
13:00 Արմեն Խաչատրյանը ինտենսիվ կառուցում է զավակների ապագան
17:47 ՔՊ-ական թեկնածուի եղբայրը հանձնաժողովի նախագահին հանձնարարություններ է տվել. ահազանգ
15:55 Երևանում բախվել են «BYD»-ն և «Kia»-ն. 4 վիրավորներից մեկը հիվանդանոցում մահացել է
13:56 Արթիկի 31/12 ընտրատեղամասում 2 հոգով են մոտենում քվեախցիկին․ ահազանգ
22:25 Նիկոլ Փաշինյանը տիկնոջ հետ ներկա է եղել «Լռության էքսպոնատներ» ցուցադրության բացմանը
13:34 Արգավանդի խաչմերուկում բախվել են «Toyota»-ն, «Nissan»-ը և «Mercedes»-ը․ կա վիրավոր
18:53 ՌԴ-ն պատրաստ է ԱՄՆ-ին մատակարարել այնքան դիզել, որքան իրենց անհրաժեշտ կլինի․ Նովակ
19:19 Ես ընտրություն պետք է կատարեմ․ կա՛մ վերջ դնել դրան, կա՛մ էլ գործարք կնքել. Թրամփ
14:37 Արթիկի նախկին ավագանու ՔՊ-ական անդամը քվեարկելուց հետո չի հեռանում ընտրատեղամասի տարածքից