Արտաքին 4 տարի առաջ - 12:58 25-02-2022

Ես մնում եմ Կիևում, թեև թիվ մեկ թիրախը ես եմ. Զելենսկի

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին փետրվարի 25-ի գիշերը հանդես է եկել հերթական տեսաուղերձով, որում ամփոփել է ՌԴ-ի Ուկրաինա ներխուժման առաջին օրվա արդյունքները։

Զելենսկիի խոսքով, երկրի զինված ուժերը հետ են մղել հակառակորդին։

Երկրի նախագահի խոսքով, հինգշաբթի օրը նախնական տվյալներով զոհվել է Ուկրաինայի 137 քաղաքացի, զինվորականներ և խաղաղ բնակիչներ: Զոհվել են նաև Սև ծովում գտնվող Զմեինի կղզին պաշտպանող բոլոր սահմանապահները։

Զելենսկին նաև հայտարարել է, որ մնում է Կիևում, թեև, ըստ նրա, թշնամու թիվ մեկ թիրախն ինքն է։ Զելենսկիի խոսքով, Կիևում ռուսական դիվերսիոն խմբեր են գործում, ուստի անհրաժեշտ է խստորեն պահպանել պարետային ժամը։

Զելենսկին ասել է, որ բանակցել է ՆԱՏՕ-ի անդամ երկրների ղեկավարների հետ Ուկրաինայի՝ դաշինք մտնելու շուրջ, սակայն «նրանք բոլորն էլ վախենում են»։ Ուկրաինայի նախագահն ասել է, որ չի վախենում Ռուսաստանի հետ բանակցություններից, այդ թվում՝ երկրի չեզոք կարգավիճակի շուրջ, սակայն Ուկրաինայի անվտանգության երաշխիքներ է պահանջում։ Զելենսկիի խոսքով, նա պատրաստ է բանակցությունների, սակայն այժմ Ուկրաինայի ճակատագիրը կախված է բանակից։

Ամենից շատ դիտված

09:00 Հասան Գագիկ Խաչատրյանի ՊԵԿ-ի քավոր-սանիկներին
22:13 ԱՄՆ-ն ու Չինաստանը հսկայական առաջընթաց են գրանցել՝ ի շահ երկու երկրի. Թրամփ
21:13 Ռուսաստանը պատրաստ է վերսկսել բանակցությունները Կիևի հետ. Պուտին
18:11 Արտաշատի դպրոցներից մեկից 7 երեխայի «թունավորում» ախտանիշներով տեղափոխել են ԲԿ
21:01 Լոռու մարզում Kia-ն բախվել է բետոնե արգելապատնեշներին․ ըստ նախնական տեղեկությունների՝ վարորդը հանկարծամահ է եղել
20:00 Երկրորդ անգամ են սպանել Ալբերտին
21:05 Մի Տարոն Մարգարյան էլ Արայիկ Հարությունյանն է. մեդալների «բարի» ավանդույթը
18:51 Բայրամովը ինչ էլ ասի՝ Միրզոյանը ժպտալու է, իսկ գերիների հարցը լսելիս կարող է ասել՝ «դե ծնգըլ արեցիք»
15:23 Եթե չկիսեի Փաշինյանի քաղաքականությունը, հետևաբար կոալիցիա չէի կազմի. Առուշ Առուշանյան
15:00 Ողբերգություն՝ առանց մեղավորների. ինչու է Ստեփանակերտի վառելիքի պահեստի պայթյունի գործը երեք տարի անց «դոփում տեղում»

Ձեզ գուցե հետաքրքրի