Ներքին 4 տարի առաջ - 22:25 24-02-2022

Զոհվածների ծնողները մեզ լսում են, բա ընդդիմադիրների՞ն ով է լսում. Անդրանիկ Քոչարյան

ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը, «Ազատություն ռադիոկայան»-ին տված իր ասուլիսում անդրադառնալով քառօրյա պատերազմի քննիչ հանձնաժողովի աշխատանքներին, ասաց, որ ամեն օր խնդրում է ընդդիմադիր պատգամավորներին, որպեսզի գան, ծանոթանան ոչ միայն 97-էջանոց զեկույցին, այլև տեսագրություններին, բայց, ի զարմանս իրեն՝ ընդամենը երեք պատգամավոր է ծանոթացել զեկույցին՝ Գեղամ Մանուկյանը, Արծվիկ Մինասյանը և Տիգրան Աբրահամյանը. «Ես խնդրում եմ, որ իրենք ծանոթանան նաև տեսագրությանը՝ հատկապես Սերժ Սարգսյանի և Սեյրան Օհանյանի»։

Անդրանիկ Քոչարյանն ասաց, որ հրապարակվող զեկույցում լինելու է այն հարցի պատասխանը, թե ինչո՞ւ հաջողվեց քառօրյա պատերազմում հրադադարի հասնել, իսկ 44-օրյա պատերազմում՝ ոչ։ «Երբ զեկույցը հրապարակվի՝ բոլորը կունենան այդ հարցի պատասխանները, պատերազմը հետևանք է ինչ-որ բանի, ու տեսնում ենք, թե ինչ սպառազինություն է ձեռք բերել ու ինչպիսի աջակցություն ունի թշնամին, բայց մենք պետք է դիմակայենք բոլոր մարտահրավերներին»։

Անդրադառնալով խորհրդարանական ընդդիմությանը՝ ասաց, որ ընդդիմադիրները ընդդիմադիր լինելու շանսը բաց թողեցին, քանի որ լիարժեք չեն մասնակցում քննիչ հանձնաժողովի աշխատանքներին, և, ըստ այդմ, լիարժեք ինֆորմացված լինելու խնդիր կա այստեղ. «Իսկ առհասարակ ընդդիմադիրները, մի հավելում անեմ, ռևանշի ձգտող ուժեր են։ Երբ իրենք խոսում են վստահությունից, գոնե գիտե՞ն, որ մերժված են, նրանք մեզ չվստահելու հիմքեր չունեն, քանի որ մենք ոչ կողոպուտ ենք արել, ոչ էլ ընտրություն ենք կեղծել, դրա համար էլ հետպատերազմյան իրավիճակում ժողովուրդը ձայնը տվեց գործող իշխանությունը։ Զոհվածների հարազատները, ծնողները մեզ լսում են, բա ընդդիմադիրների՞ն ով է լսում, թող օրինակ նրանք այնպես ապրեին, որ քրեական գործերի հիմքեր չծնեյին, հիմա դրա համար էլ՞ է իշխանությունը մեղավոր»։


Քնարիկ Պետրոսյան

Ամենից շատ դիտված

13:30 Արցախը` «նիկոլական լվացքատուն». 467 մլն դոլարի նվերները և մեզ վրա մնացած միլիարդները
20:52 Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. ՔԿ
20:18 Լիլիթ Ստեփանյանը կնշանակվի Կոտայքի մարզպետ
21:46 Ընդհանուր ժողովրդից մոտ 560 հազար քվե ստացած երեք առաջնորդներ կալանքի տակ են
22:37 Խաչիկ գյուղի հանքի տարածքում «ԿամԱԶ»-ը կողաշրջվել է․ 63-ամյա վարորդը տեղափոխվել է հիվանդանոց
11:12 ԵՊՀ ռեկտորի կինը տարիներ շարունակ չի՞ ներկայացել աշխատանքի. մանրամասներ համալսարանից. Aravot.am
22:30 Ընդդիմությունը պետք է ընտրությունների գիշերը դուրս գար փողոց և փորձեր իր քվեները պաշտպանել. Տիգրան Աբրահամյան
15:18 Գեղարքունիքում «Kia»-ի ուղևորի՝ Հայաստանում հայտնի ԲԿ-ի բժիշկ-սրտաբանի մոտ հայտնաբերվել է մարիխnւանա
23:48 Ծառուկյանն ու Հարությունյանը՝ աշխարհի լավագույնների շարքում․ RAF-ը հրապարակել է առաջին վարկանիշները
20:24 Նիկոլի համար «արևմտամետությունն» ընդամենը ծխածածկույթ է մարտնչող թյուրքամետությունը քողարկելու համար