Ուղիղ եթեր
Ներքին 4 տարի առաջ - 20:07 24-02-2022

Ինչի՞ վրա եք այդպես հրճվում

Ֆեյսբուքյան հանրույթը ցնծության մեջ է․ Ռուսաստանը հարձակվել է Ուկրաինայի վրա։ Ոչ ոք չգիտի՝ դա ինչ օգուտ է տալու մարդկությանը, մեր երկրին, իրենց՝ վերջապես, բայց մարդիկ ուրախացել են։ Ասում են՝ 2020-ի արցախյան պատերազմի ժամանակ Ուկրաինան օգնում էր Ադրբեջանին, ֆոսֆորային զենք էր վաճառում, դրա համար՝ տեղն է իրենց, որ ռուսներն էլ հիմա իրենց են կոտորում։ Ու այսպիսի նեղմիտ հիմարները քիչ չեն մեր շրջապատում։ Կարելի է նույնիսկ կարծել, որ նրանք ճիշտ այնքան են, որքան պատերազմից հետո դարձյալ այս իշխանությանը ձայն տվածները։ Ամբողջ աշխարհը խառնվել է իրար, ուկրաինական ծաղրածուն օգնություն է խնդրում՝ ումից կարող է, բայց ոչ ոք նրան չի օգնում, Ռուսաստանը բացահայտ էքսպանսիայի է դիմում, ու չի բացառվում՝ շուտով Զելենսկին կապիտուլյացիա ստորագրի, արդեն խաղաղ բնակչություն է զոհվում ուկրաինական քաղաքներում, իսկ մեզ մոտ ֆեյսբուքյան վերլուծաբանները հրճվում են, թե՝ ձեզ տեղն էր, լավ են անում, ինչ անում են։ Ու ոչ մեկի մտքով չի անցնում, որ Ուկրաինայում բազմահազարանոց հայ համայնք կա, այդ հարձակումն ու պատերազմը, ռումբերն ու հրետակոծությունը իրենց համար էլ է սպառնալիք, իրենք էլ պիտի փախչեն, որ չզոհվեն, իրենք էլ են գուցե արդեն զոհվում։ Սա տարրական էգոիզմ է՝ լցված չարությամբ ու վրեժխնդրությամբ։ Իսկ եթե գլոբալ վերցնենք, ապա պատերազմը, առհասարակ, աշխարհի որ անկյունում էլ լինի, լավ բան չէ՝ չարիք է, ողբերգություն, չէ՞ որ դրա հետևանքով անմեղ մարդիկ են զոհվում՝ կանայք, երեխաներ, երկրներ են կործանվում։ Բա դուք հիմա ինչի՞ վրա եք ուրախացել՝ պատերազմի՞, անմեղ զոհերի՞, թե՞ ավերածությունների։

Իսկ ուրախացողները տեղյա՞կ են, որ տնտեսական լուրջ ճգնաժամ է մեզ սպասվում՝ ռուբլին, որից էապես կախված է Հայաստանը, որից կախված են բազմաթիվ խոպանչիների ընտանիքներ, ժամ առ ժամ արժեզրկվում է հենց այդ պատերազմի պատճառով։ Տեղյա՞կ են, որ Արևմուտքը լուրջ սանկցիաներ է սկսել կիրառել Ռուսաստանի նկատմամբ, որից տուժելու ենք նաև մենք՝ հայերս, քանի որ Հայաստանը մեծապես կախված է Ռուսաստանի տնտեսությունից։ Որտեղի՞ց տեղյակ լինեին։ Այդքան խելք ունեինային, ընտրություններին երկիրը կործանման եզրին հասցրած իշխանություններին նորից ձայն չէին տա, կմերժեին ծաղրածուների գոյությունը պետական կառավարման համակարգում։ Փոխարենը նստած հրճվում են Ուկրաինայի կործանմամբ։ Ու չեն գիտակցում, որ այս ամենի արդյունքում վաղը Հայաստանն ու Ուկրաինան Ռուսաստանի և Բելառուսի հետ հայտնվելու են նույն միութենական պետության կազմում, քանզի այս պատերազմը նախ և առաջ հենց դրա համար է։

Ֆրիկ

Ամենից շատ դիտված

23:04 Փաշինյանը ձեռքին ինչ-որ բան էր թերթում ու ասում էր, թե Սամվել Կարապետյանը ինչքան պետք է նստի. տպավորություն է, որ դատավճիռը ձեռքին է
18:44 Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե'ք իմ պնդումը, այլապես կարող եք դատի տալ․ Լիլիա Շուշանյան
23:34 «Մարտի 1»-ի գործը բացահայտված է. Քոչարյանը ընտրություններից հետո պետք է բանտ նստի. Փաշինյան
22:45 Սեկտաների թիրախում եմ. ինչու է Լիլուն թաքցնում իր քաղաքական դիրքորոշումը
23:27 Ուկրաինան առաջարկում է դադարեցնել հակամարտությունը․ Զելենսկին՝ Պուտինին
23:13 Թող գա տեսնենք՝ ով է կատուն, և ով է առյուծը. Փաշինյանը մեղադրել է Ծառուկյանին
17:11 Ոչ մի ադրբեջանցի չի կարող հող գնել այստեղ․ քաղաքացիները՝ «Սաֆարովի կանխարգելման» օրենքի մասին
18:06 Բագրատ Սրբազանի խափանման միջոցը փոխվեց տնային կալանքի
21:38 Հայկ Մարությանը Փաշինյանին հրավիրեց բանավեճի և հեռացավ դահլիճից
22:57 Ադրբեջանցիների` այսպես կոչված «վերադարձի» սպառնալիքը իրական է. Նարեկ Կարապետյան