Արտաքին 4 տարի առաջ - 19:25 24-02-2022

Սթոլթենբերգը հայտարարել է ՆԱՏՕ-ի պաշտպանական ծրագիրը գործի դնելու մասին

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը հայտարարել է, որ ՆԱՏՕ-ի մշտական ​​ներկայացուցիչները որոշել են իրականացնել դաշնակիցներին պաշտպանելու նպատակով դաշինքի երկրներում արձագանքման ուժեր տեղակայելու հետ կապված պաշտպանական ծրագիրը։

Սթոլթենբերգի խոսքով, քննարկվել է Ուկրաինայում տիրող իրավիճակը։ Մշտական ​​ներկայացուցիչները, ստանալով ռազմական խորհրդականների առաջարկությունները, համաձայնել են գործի դնել պաշտպանական ծրագիրը։ Այն նախատեսում է ճգնաժամի ժամանակ ուժեր տեղակայել դաշինքի երկրներում, այդ թվում՝ արձագանքման ուժեր։

Միաժամանակ Սթոլթենբերգը հավելել է, որ նիստի ընթացքում չի քննարկվել Թուրքիայի կողմից Բոսֆորի և Դարդանելի նեղուցները ռուսական նավերի համար փակելու հարցը։ Սթոլթենբերգը նաև ասել է, որ դաշինքը զինված ուժեր չի տեղակայի Ուկրաինայում։

Ամենից շատ դիտված

09:00 Հայկ Սարգսյանի հեռացման, ՊԵԿ աշխատակից Վլոյի և Գաջի գործարանի տխուր պատմությունը
12:45 Կոռուպցիոն սկանդալ՝ Գեղարքունիքում. ովքեր են ձերբակալվել և ում «դաբրոյով» են պաշտոններ բաժանել
21:12 Ազատ է արձակվել Աերացիայի տնակների քանդման ժամանակ ձերբակալված Արմեն Մանուկյանը
16:16 Ծնվել է երգիչ, 44-օրյա պատերազմի մասնակից Արթուր Խաչենցի դուստրը
19:42 Ռուբեն Վարդանյանի կինը Ալեն Սիմոնյանին կոչ է արել Բաքու այցի ընթացքում հանդիպել հայ գերիներին
10:21 Վանաձորում սուպերմարկետի անվտանգության աշխատակիցը կանխել է գողության փորձը․ կան վիրավորներ
15:31 Ի՞նչ պատասխանատվությամբ եք տնատեր դարձել, երբ 100 հազարավոր արցախցիներ տնավեր էին դառնում. Էդգար Ղազարյանը՝ ՔՊ-ական պատգամավորին
11:04 Երևան քաղաքում ուղևորափոխադրումներ չպետք է իրականացվեն մարզային տրանսպորտով. Ավինյան
19:03 Բրիտանուհի սկեսուրը՝ հայկական ավանդույթով. Էվելինա Խանոյանը կադրեր է հրապարակել հարսանիքից
13:02 Հնդիկ առաքիչի մահվան գործով մինչ օրս մեղադրյալ չկա