Արտաքին 4 տարի առաջ - 20:18 23-02-2022

Էրդողանը «մոտակա ժամանակներում» Պուտինին սպասում է Թուրքիայում

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ ակնկալում է ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինի այցը Թուրքիա «շատ մոտ ապագայում»։ Ավելի վաղ Թուրքիայի ղեկավարը հայտարարել էր, որ Անկարան կարող է հարթակ դառնալ Պուտինի և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու բանակցությունների համար։ Կրեմլը դեռ չի հայտնել ՌԴ նախագահի՝ Թուրքիա այցելելու ծրագրերի մասին։

Էրդողանը նաև մեկնաբանել է Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակը և Ռուսաստանի կողմից ԴԺՀ-ի և ԼԺՀ-ի անկախության ճանաչումը։ Նրա խոսքով՝ Թուրքիան ամեն դեպքում չի կարող հրաժարվել երկու երկրների հետ հարաբերություններից։

Թուրքիան չի կարող ընտրություն կատարել հօգուտ Ռուսաստանի կամ Ուկրաինայի»,- ասել է քաղաքական գործիչը։

Նա հավելել է, որ թուրքական կողմը նպատակ ունի «զգույշ քայլեր ձեռնարկել» ճգնաժամը հաղթահարելու համար, որպեսզի չվնասի իր միջազգային հարաբերություններին։

Ամենից շատ դիտված

19:00 Գազը կարող է դառնալ 600 դոլար, և կասեն՝ դա ինքնիշխանության գինն է. Զոհրաբյան
09:00 Մինչ մեզ Եվրոպա են «տանում», Սանոսյանի եղբայրը ՌԴ անձնագրով միլիոններ է դիզում
15:35 Մի փեսան՝ քաղաքապետի տեղակալ, մյուսը՝ տնօրեն, խնամին՝ բաժնի պետ. Գյումրիի «ներքին կապերը»
20:55 Քաղաքացին թանկարժեք մեքենան կայանել է «Զվարթնոց»-ում. վերադառնալով՝ այն հայտնաբերել է վնասված
22:48 Տավուշից հունիսի 4-ի դրությամբ հեռացել է 255 ընտանիք՝ 1122 արցախցի․ լրագրող
12:26 Աշխարհում 500 մարդ սառեցվել է՝ ապագայում վերակենդանանալու ակնկալիքով
20:24 Իշխան Սաղաթելյանի կինը հարցաքննության է հրավիրվել
11:22 Պարզվել է Արտենիում Ford Transit-ի և «ԶԻԼ»-ի բախման հետևանքով մահացածի և վիրավորների ինքնությունը
20:37 Բախվել են «Toyota Camry»-ն և ալյուրով բարձված բեռնատարը․ վերջինը կողաշրջվել է. կան վիրավորներ
19:15 ՌԴ-ն պատրաստ է Ուկրաինայի հետ խաղաղության բանակցությունների Ստամբուլյան համաձայնագրերի հիման վրա․ Պուտին