Միտք 4 տարի առաջ - 10:46 23-02-2022

Պարոն Պուտին, Ուկրաինան, իսկ Ադրբեջանը Լենինի անվան չէ՞

Ռուսաստանի հարգարժան նախագահն ի լուր աշխարհի հայտարարում է, որ Ուկրաինան Լենինի անվան է, որ այդ հանրապետությունը բոլշևիկներն են ստեղծել, որ կան արխիվային փաստաթղթեր՝ ասածն ապացուցելու համար: Սա այն բանից հետո, երբ Կրեմլը ճանաչում է Լուգանսկի և Դոնեցկի ինքնահռչակ հանրապետությունների անկախությունը: Այսինքն, որ այդ տարածքները, իսկ դրանից հետո՝ Ղրիմը, բոլշևիկներն են Ռուսաստանից անջատել և կցել Ուկրաինային:

Ուկրաինան Լենինն է կցմցել և դարձրել հանրապետություն, իսկ Ադրբեջանը Լենինը չի՞ կարկատել ու շինել հանրապետություն: Այդ մասին ձեր արխիվներում փաստաթղթեր չկա՞ն, թե՞ միայն ուկրաինական փաստաթղթերն են արդիական ու շահեկան: Չկա՞ն փաստաթղթեր, թե ինչպես է Արցախը, այնուհտև Նախիջևանը կարվել Ադրբեջանին: Թե ինչպես է Թուրքիային տրվել Արևելյան Հայաստանի՝ Ռուսահայաստանի, մոտ կեսը՝ Կարսի մարզը գրեթե ամբողջությամբ և Սուրմալուի գավառը՝ Արարատ լեռն իր հարակից շրջաններով ներառյալ:

Չկա՞ Մոսկվայի անօրինական պայմանագիրը, որի տակ հայկական կողմի ստորագրությունը չի դրել, քանի որ մեր պատվիրակությանը թույլ չեն տվել ներս մտնել և մասնակցել պայմանագրի պայմանների քննարկմանը: Իսկ Կարսի պայմանագիրը Մոսկվայի պատճենն էր՝ Ստալինի կողմից պարտադրված հայ բոլշևիկներին: Թե՞ Ստալինը լենինյան բոլշևիկ չէր, և հայ բոլշևիկները բոլշևիկ չէին: Անօրինական, քանի որ այդ ժամանակ միջազգայինորեն ճանաչված չէր ո՛չ Աթաթուրքի Թուրքիան, ոչ էլ Լենինի Սովետը, դեռ ԽՍՀՄ չկար:

Իսկ Արցախի անկախությունը չճանաչեցին ո՛չ Հայաստանը, ո՛չ Ռուսաստանը, ո՛չ էլ որևէ այլ երկիր: Եթե օրինական է ճանաչել Լուգանսկի և Դոնեցկի հանրապետությունների անկախությունը, ինչո՞ւ չճանաչել Արցախի հանրապետության անկախությունը: Ի՞նչն է խանգարում Հայաստանին ճանաչել Արցախի հանրապետության անկախությունն այն սահմաններով, որ օրեր առաջ վավերացրեց Արցախի Ազգային ժողովը: Կամ ի՞նչն է խանգարում Ռուսաստանին ճանաչել Արցախը, որտեղ իր խաղաղապահներն են հսկում, որպեսզի Ադրբեջանը ցեղասպանություն չիրականացնի: Չէ՞ որ Լուգանսկի և Դոնեցկի անկախությունը ճանաչեց, որպեսզի բնակիչները ցեղասպանության չենթարկվեն: Թե՞ հայերի արյունը ջուր է:

Հուսիկ Արա

Ամենից շատ դիտված

18:45 Դրամահավաք՝ Անի Ավետիսյանին «Մայրական խիզախություն» ոսկե շքանշանով պարգևատրելու համար
23:17 ՀՀ վարչապետի հետ քննարկել ենք ապագա ծրագրերը, նաև համատեղ ռազմավարական փաստաթղթի նախապատրաստումը
16:59 Կապանի քաղաքապետին մեղադրում են երեք պաշտոնյայի կաշառելու մեջ
16:38 Հոկտեմբերի 19-30-ը թիվ 1 և թիվ 3 երթուղիները կսպասարկեն «Ժոնգ Թոնգ» ավտոբուսները
18:59 Ալիևը փորձում է դուրս գալ Թուրքիայի «փոքր եղբոր» կարգավիճակից
20:14 «Մուլտի Ուելնեսում» լողավազանում երեխաներ են վատացել․ ջրի մեջ քլորի մեծ չափաբաժինն է եղել պատճառը
21:28 Պետական մասնակցությամբ ձեռնարկությունների 70 տոկոսն է գործում շահույթով
21:47 Հայ-իրանական սահմանին շուտով ազգային պարկ կստեղծվի. ԻԻՀ փոխնախագահ
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
18:06 «Հայփոստը» հրաժարվում է Ադրբեջան ուղարկվող ցանկացած նամակից. Սիրանուշ Սահակյան