Արտաքին 4 տարի առաջ - 18:01 22-02-2022

Կոլումբիան ապաքրեականացրել է մինչև 24 շաբաթական հղիության արհեստական ընդհատումը

Այսօր Բոգոտայում տեղի է ունեցել ցույց՝ ի պաշտպանություն հղիության արհեստական ընդհատման (աբորտ) ապաքրեականացման մասին դատարանի որոշման:

Կոլումբիայի Սահմանադրական դատարանը որոշել է, որ մինչև 24 շաբաթական հղիության արհեստական ընդհատումները չեն համարվի հանցագործություն։ Ակտիվիստներն ու իրավապաշտպանները երկրի Քրեական օրենսգրքում համապատասխան փոփոխության են ձգտել գրեթե 20 տարի:

Երկրի մայրաքաղաք Բոգոտայում զանգվածային ցույցեր են անցկացվել՝ ի պաշտպանություն դատարանի որոշման։

Մինչ այսօր Կոլումբիայում հղիության արհեստական ընդհատումը թույլատրվում էր միայն պտղի արատի, մոր կյանքին սպառնալիքի, բռնաբարության կամ ինցեստի դեպքերում։ Մնացած բոլոր դեպքերում կանանց սպառնում էր մինչև չորսուկես տարվա ազատազրկում։ Իրավապաշտպանների տվյալներով՝ 2005 թվականից ի վեր ավելի քան 200 կին է դատապարտվել հղիության արհեստական ​​ընդհատման համար։

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից