copy image url
Արտաքին 3 տարի առաջ - 22:58 21-02-2022

Լուգանսկի կենտրոնում պայթյուն է որոտացել

Լուգանսկում՝ քաղաքի կենտրոնական հատվածում, ուժգին պայթյուն է որոտացել։ Այս մասին հայտնում են ռուսական լրատվական գործակալությունները։

Ինչպես հայտնի է դարձել, պայթյունը որոտացել է շենքի մոտ, որը զբաղեցնում է Լուգանսկի Ժողովրդական Հանրապետության ներկայացուցչությունը։ Պայթել է ավտոմեքենա, վիրավորվել են Ուկրաինայի հարավ-արևելքում հրադադարի և իրավիճակի կայունացման վերահսկողության և համակարգման միացյալ կենտրոնում ԼԺՀ ներկայացուցչության ղեկավարը և վարորդը։

Սա առաջին պայթյունը չէ Դոնբասի ժողովրդական հանրապետությունների կողմից վերահսկվող տարածքում։