Հայաստանում մարդիկ պետք է ազատ լինեն քննադատել կառավարությանը՝ առանց հաշվեհարդարի վախի. ԱՄՆ դեսպանություն
copy image url

Հայաստանում մարդիկ պետք է ազատ լինեն քննադատել կառավարությանը՝ առանց հաշվեհարդարի վախի. ԱՄՆ դեսպանություն

Ներքին 3 տարի առաջ - 18:32 20-02-2022
Ամերիկայի Միացյալ Նահանգների դիրքորոշումն այն է, որ Հայաստանում մարդիկ պետք է ազատ լինեն քննադատել կառավարությանը՝ առանց հաշվեհարդարի վախի։ Այսպիսի մեկնաբանություն է ԱՄՆ դեսպանատունը տվել ի պատասխան Հայաստանում խոսքի ազատությունը սահմանափակող եւ լրագրողներին թիրախավորելու վերջերս ձևավորված մշակույթի վերաբերյալ NEWS.am-ի հարցերին:
«Ազատ խոսքը հիմնարար իրավունք է և, չնայած միտումնավոր ապատեղեկատվության ու անվտանգության օրինաչափ մտահոգություններին, մարդիկ պետք է ազատ լինեն քննադատել կառավարությանը՝ առանց հաշվեհարդարի վախի։ Ազատ մամուլը լավ գործող ժողովրդավարության անբաժանելի մասնիկն է։ Մենք հանձնառու ենք աջակցել ժողովրդավարության սկզբունքների, այդ թվում ազատ արտահայտվելու ապահովմանն ուղղված Հայաստանի քաղաքացիների ջանքերին»,- ասվում է դեսպանատան գրավոր պատասխանում։

Ամենից շատ դիտված