Միտք 4 տարի առաջ - 22:24 19-02-2022

Կարդա, լեզուդ կբացվի

Մենք ունենք Գիրք նվիրելու օր։ Այս առումով կա երկու հարց. ի՞նչ ես կարդում և ի՞նչ ես գրում։

Գրքի շուկայում արժեքավոր, ուսանելի, հետաքրքիր գրքեր շատ կան։ Բայց ո՞վ է սահմանում ստեղծագործության արժեքը։ Ազատ աշխարհում այդ գործն անում են քննադատները, որոնց մեծ մասն աշխատում է հրատարակչությունների հետ կամ նրանց պատվերով։ Ազատ ընթերցողին դեպի ստեղծագործություն ուղղորդողը քննադատական բանավեճն է։ Կան նաև հետամնաց երկրներ, որտեղ ընթերցողն ուղղորդվում է կապկական մղումով՝ հիմքում ունենալով քանակական բնութագրիչը։ Այսինքն՝ եթե այս գիրքը շատերն են կարդում, ուրեմն լավն է։

Մեր հասարակության մեծ մասը «քննադատություն» բառը կիրառում է բացասական և միայն նոմինալ իմաստով՝ վեր հանել ինչ-որ մեկի թերություններն ու սխալները, հանդիմանել, սևացնել և այլն։ Այսպիսի ընկալում կարող է ունենալ արվեստից, քաղաքականությունից հեռու մարդը։ Սակայն երբ քաղաքական գործիչն ու ստեղծագործական աշխատանքում ներգրավվածն են այդպես վերաբերվում քննադատությանը, ապա դա սպառնալիք է ժողովրդավարական պետության համար։ Ստեղծագործության կամ քաղաքականության իմաստը, նշանակությունը, խնդիրը, թիրախը, գործողությունները, դրանք մարմնավորող անձինք ու նրանց միջև հարաբերությունները, կոնֆլիկտը, հանգուցալուծումը հասկանալի են դառնում լուսավոր քննադատության միջոցով։ Եթե մեր երկրում կա Գիրք նվիրելու օր, ապա դրա նախընթաց ամսվա ընթացքում մեդիա էջերի մի զգալի մասը պետք է տրամադրվեր քննադատական բանավեճերին։ Եթե այդպես չի, ապա գերակշռում է կապկական մղումը։

Տարածված կարծիք կա, թե հելենական քաղաքակրթության հոգևոր հայրը Հոմերոսն է, որի հիմնարար ստեղծագործությունները, իրոք, մեծ ազդեցություն են ունեցել հելենական մշակույթի վրա։ Սա բացառիկ երևույթ չէ։ Պատմահայր Մովսես Խորենացու «Հայոց պատմությունը» մեծ ազդեցություն է գործել հայ ժողովրդի ձևավորման և զարգացման վրա։ Խորենացու «Հայոց պատմության» ազդեցությունը նկատելի է գերմանացիների պատմահայր Օտտո Ֆրեյզինգացու (գերմ. Otto von Freising 1112-1158թթ. - Historia de duabus civitatibus) և անգլիացիների պատմահայր Ջեֆրի Մանմեթացու (անգլ.՝ Geoffrey of Monmouth- 1095 –1155թթ. - The History of the Kings of Britain) հիմնարար աշխատություններում, որոնք գերմանական և անգլիական աշխարհների մշակութային անկյունաքարերն են։ Կարելի է ասել, որ այսպիսի բարձրակարգ ստեղծագործությունների ազդեցությամբ են ձևավորվել և զարգացել ազգերը, հասարակությունները, քաղաքակրթությունները։

Գրողների մեծ մասը կարծում է, որ այն, ինչ գրում ես, մի օր իրականություն է դառնում։ Նույնիսկ վկայություններ կան, թե ինչպես է գրողի հորինած պատկերը կամ իրադարձությունների զարգացումը որոշ ժամանակ անց իրականություն դարձել։ Եթե գրվածքը մի օր իրականություն է դառնում և ազդեցություն ունենում քաղաքականության և քաղաքակրթության վրա, ապա ի՞նչ թեմաներով պատվերներ է ստանում այսօրվա գրողը, և արդյո՞ք դրանք մեր ազգային, հանրային, համամարդկային երազանքների հետ ընդհանրություններ ունեն։

Իրականում քչերն են խորապես հետաքրքրվում գրքի իրական արժեքով։ Օրինակ՝ մեկ տարի առաջ Երևանում գործող Բրիտանական խորհրդի կազմակերպած մի քննարկման մասնակիցներին նվիրեցին Էնթոնի Թրոլոփի «Բերսեթշիրյան ժամանակագրություններ» վիպաշարը։ Մասնակիցներից մեկի պարզ հարցին, թե ինչո՞ւ եք հենց այս գրքերը նվիրում, քննարկման վարողն ասաց. «Որ Ձեր անգլերենը բացվի»։ Այս մոտեցումը, ցավոք, տարածվում է այսօր։ Եվ կարդալու նպատակը դարձել է բառապաշարը հարստացնելը։ Նույնիսկ քննադատությունն է պտտվում կիրառված բառապաշարի շուրջ, կարծես՝ գրքում, լեզվից բացի, ոչինչ չկա։

Թաթուլ Մկրտչյան

Ամենից շատ դիտված

20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
20:46 Օնլայն համակարգի բացերը․ միայնակ կինը համարվել է «միջին ապահովված» և զրկվել նպաստից․ պարզաբանում
22:23 Գերակա շահ՝ փոքր կենտրոնում. շատերը ստիպված են լինելու իրենց գույքը հարկադրաբար վաճառել պետությանը
22:12 Երևանում պարեկները վնասազերծել են կրակոցներ արձակողին. նրա մոտ հայտնաբերվել է ատրճանակ
22:57 Փաշինյանն առաջարկում է ՏԻՄ ընտրությունների մասնակիցներին իրեն դիմել, եթե ենթարկվել են ապօրինի ճնշումների
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
20:52 ԱՄՆ-ում Ռաուլ Կաստրոյին կալանավորելու օրդեր են տվել
09:53 Գրիբոյեդով-Խորոնք ճանապարհին «BMW»-ն բախվել է ծառին և կողաշրջված հայտնվել դաշտում․ 37-ամյա վարորդը մահացել է
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան