Արտաքին 4 տարի առաջ - 15:17 19-02-2022

Ռուսաստանի տարածքում արկ է պայթել. ԶԼՄ-ներ

Ռուսական լրատվամիջոցները հայտնում են Ռուսաստանի Դաշնության տարածքում՝ Ուկրաինայի սահմանի մերձակայքում, արկի պայթյունի մասին։ Մասնավորապես, այս մասին այսօր՝ փետրվարի 19-ին, գրում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով իրավապահ մարմինների աղբյուրին։

«Արկը պայթել է Ռոստովի մարզի Տարասովսկի շրջանի տարածքում՝ Ուկրաինայի հետ Ռուսաստանի պետական ​​սահմանից մեկ կիլոմետր հեռավորության վրա: Պայթյունը տեղի է ունեցել Մոսկվայի ժամանակով ժամը 04։00-ին, Միտյակինսկայա ավանի տներից մեկից 300 մետր հեռավորության վրա։ Այս մասին իրավապահ մարմիններին հաղորդել են տեղի բնակիչները»,- ասել է գործակալության զրուցակիցը։


Դեպքի վայրում աշխատում են ուժային գերատեսչությունների աշխատակիցները։ Արկի պայթյունի հետևանքով զոհեր և ավերածություններ չկան։

Ամենից շատ դիտված

21:13 Ռուսաստանը պատրաստ է վերսկսել բանակցությունները Կիևի հետ. Պուտին
22:13 ԱՄՆ-ն ու Չինաստանը հսկայական առաջընթաց են գրանցել՝ ի շահ երկու երկրի. Թրամփ
18:11 Արտաշատի դպրոցներից մեկից 7 երեխայի «թունավորում» ախտանիշներով տեղափոխել են ԲԿ
21:01 Լոռու մարզում Kia-ն բախվել է բետոնե արգելապատնեշներին․ ըստ նախնական տեղեկությունների՝ վարորդը հանկարծամահ է եղել
20:00 Երկրորդ անգամ են սպանել Ալբերտին
21:05 Մի Տարոն Մարգարյան էլ Արայիկ Հարությունյանն է. մեդալների «բարի» ավանդույթը
18:51 Բայրամովը ինչ էլ ասի՝ Միրզոյանը ժպտալու է, իսկ գերիների հարցը լսելիս կարող է ասել՝ «դե ծնգըլ արեցիք»
16:40 Խեղճ ու խոցելի լինելով՝ դու միմիայն մեծացնում ես Ադրբեջանի ախորժակը. Տաթևիկ Հայրապետյան
22:49 Ինչպես թիրախավորել անչափահասին՝ կասկածելով թմրանյութերից կախում կամ նյարդային խանգարում ունենալում․ մաստեր կլաս ՆԳՆ-ից
15:23 Եթե չկիսեի Փաշինյանի քաղաքականությունը, հետևաբար կոալիցիա չէի կազմի. Առուշ Առուշանյան