Արտաքին 4 տարի առաջ - 13:06 18-02-2022

Կարաչայ-Չերքեզիայում մոսկվացու են սպանել, որն իր բնական կարիքները հոգացել է ճամփեզրին

ՌԴ Կարաչայ-Չերքեզիա հանրապետությունում տեղի բնակիչը սպանել է մոսկվացի զբոսաշրջիկի, որն իր բնական կարիքները հոգացել է ճամփեզրին։ Տղամարդը փախուստի է դիմել դեպքի վայրից, նրա նկատմամբ դաշնային հետախուզում է հայտարարվել:

Հինգշաբթի օրը Telegram-ալիքներում տեսանյութ է տարածվել, որում երևում է, թե ինչպես են մի խումբ մարդիկ ծեծում տղամարդուն, իսկ հարձակվողներից մեկը՝ հարվածում է դանակով։ Հաղորդագրություններում նշվում է, որ կովկասյան հանրապետության բնակիչներին դուր չի եկել, որ սպանվածն իր բնական կարիքները հոգացել է ճամփեզրին։

«(Հարձակվողներից) մեկն ասաց, որ այստեղ ընդունված չէ այդպես անել, մենք ներողություն խնդրեցինք, քանի որ հասկանում էինք, որ այստեղ որպես հյուր ենք գտնվում, և հնարավոր է, որ այստեղ իսկապես ընդունված չէ նման կերպ զուգարան գնալ։ Բայց, ըստ երևույթին, նրանց թվաց, որ դա բավարար չէ, և սկսեցին ֆիզիկական ուժ կիրառել»,- MK-ին պատմել է ականատեսը:

Տուժածը հիվանդանոց տեղափոխելիս մահացել է:

Սպանվածը Մոսկվայում մոտոսիրողների շրջանում հայտնի Օլեգ Ալբեգովն էր, երկու երեխաների հայր, որը, նրա մտերիմների հաղորդմամբ, Կարաչայ-Չերքեզիա էր մեկնել սնոուբորդով զբաղվելու համար։

Ամենից շատ դիտված

21:13 Ռուսաստանը պատրաստ է վերսկսել բանակցությունները Կիևի հետ. Պուտին
22:13 ԱՄՆ-ն ու Չինաստանը հսկայական առաջընթաց են գրանցել՝ ի շահ երկու երկրի. Թրամփ
18:11 Արտաշատի դպրոցներից մեկից 7 երեխայի «թունավորում» ախտանիշներով տեղափոխել են ԲԿ
21:01 Լոռու մարզում Kia-ն բախվել է բետոնե արգելապատնեշներին․ ըստ նախնական տեղեկությունների՝ վարորդը հանկարծամահ է եղել
21:05 Մի Տարոն Մարգարյան էլ Արայիկ Հարությունյանն է. մեդալների «բարի» ավանդույթը
20:00 Երկրորդ անգամ են սպանել Ալբերտին
18:51 Բայրամովը ինչ էլ ասի՝ Միրզոյանը ժպտալու է, իսկ գերիների հարցը լսելիս կարող է ասել՝ «դե ծնգըլ արեցիք»
16:40 Խեղճ ու խոցելի լինելով՝ դու միմիայն մեծացնում ես Ադրբեջանի ախորժակը. Տաթևիկ Հայրապետյան
22:49 Ինչպես թիրախավորել անչափահասին՝ կասկածելով թմրանյութերից կախում կամ նյարդային խանգարում ունենալում․ մաստեր կլաս ՆԳՆ-ից
15:23 Եթե չկիսեի Փաշինյանի քաղաքականությունը, հետևաբար կոալիցիա չէի կազմի. Առուշ Առուշանյան