Արտաքին 4 տարի առաջ - 15:01 17-02-2022

Եվրոպական խորհրդարանը ԵՄ-ին կոչ է արել ավելի ակտիվ մասնակցել ԼՂ հարցով կայուն կարգավորման որոնմանը

Եվրոպական խորհրդարանը ընդհանուր արտաքին և անվտանգային քաղաքականության իրականացման մասին 2021թ. տարեկան զեկույցում վերահաստատել է իր շարունակական աջակցությունը ԱլԳ երկրներին, մասնավորապես նրանց անկախությանը, ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը՝ իրենց միջազգայնորեն ճանաչված սահմաններում, ինչպես նաև ժողովրդի կամքը հարգելուն:

Եվրոպական խորհրդարանը զեկույցում կոչ է արել լիարժեքորեն կատարել Հայաստանի հետ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը, ընդգծել է Հարավային Կովկասում ԵՄ-ի և անդամ պետությունների մասնակցության ընդլայնման անհրաժեշտությունը տարածաշրջանի կայունության և բարգավաճման, ինչպես նաև տարածաշրջանային տերությունների ազդեցությանը և միջամտությանը հակազդելու համար:

Եվրոպական խորհրդարանը նաև կոչ է արել ԵՄ-ին, նրա անդամ պետություններին և փոխախագահ/բարձր ներկայացուցչին ակտիվորեն մասնակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև Լեռնային Ղարաբաղի հարցով կայուն կարգավորման որոնմանը և կանխել տարածաշրջանում լարվածության հետագա էսկալացիան, մասնավորապես, Ադրբեջանի և Հայաստանի կողմից հետպատերազմյան խնդիրների լուծման, այդ թվում՝ սահմանների սահմանազատման և բոլոր ռազմագերիներին ազատ արձակելու ճանապարհով:

Նշվել է, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը մնում է այդ հակամարտության կարգավորման միջազգայնորեն ճանաչված միակ ձևաչափը՝ տարածքային ամբողջականության, ուժի չկիրառման, ինքնորոշման և իրավահավասարության, ինչպես նաև հակամարտությունների խաղաղ կարգավորման սկզբունքների հիման վրա:

Եվրոպական խորհրդարանը ԵԱՀԿ Մինսկի խմբին կոչ է արել շուտափույթ վերադառնալ իր միջնորդական դերին:

Ամենից շատ դիտված

21:13 Ռուսաստանը պատրաստ է վերսկսել բանակցությունները Կիևի հետ. Պուտին
22:13 ԱՄՆ-ն ու Չինաստանը հսկայական առաջընթաց են գրանցել՝ ի շահ երկու երկրի. Թրամփ
18:11 Արտաշատի դպրոցներից մեկից 7 երեխայի «թունավորում» ախտանիշներով տեղափոխել են ԲԿ
21:01 Լոռու մարզում Kia-ն բախվել է բետոնե արգելապատնեշներին․ ըստ նախնական տեղեկությունների՝ վարորդը հանկարծամահ է եղել
20:00 Երկրորդ անգամ են սպանել Ալբերտին
21:05 Մի Տարոն Մարգարյան էլ Արայիկ Հարությունյանն է. մեդալների «բարի» ավանդույթը
08:10 Ձերբակալվածը Սասուն Միքայելյանի ընկերն է. փորձել է աջակցել նրան․ «Հրապարակ»
18:51 Բայրամովը ինչ էլ ասի՝ Միրզոյանը ժպտալու է, իսկ գերիների հարցը լսելիս կարող է ասել՝ «դե ծնգըլ արեցիք»
22:49 Ինչպես թիրախավորել անչափահասին՝ կասկածելով թմրանյութերից կախում կամ նյարդային խանգարում ունենալում․ մաստեր կլաս ՆԳՆ-ից
16:40 Խեղճ ու խոցելի լինելով՝ դու միմիայն մեծացնում ես Ադրբեջանի ախորժակը. Տաթևիկ Հայրապետյան