Արտաքին 4 տարի առաջ - 14:17 17-02-2022

Վլադիմիր Զելենսկին Սալոմե Զուրաբիշվիլիին Twitter-ում վրացերենով է պատասխանել

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին վրացերենով է երախտագիտություն հայտնել Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիին աջակցության համար, գրում է «Նովոստի-Գրուզիա» գործակալությունը։

«Մենք երախտապարտ ենք Վրաստանի նախագահի աջակցության և միասնության համար: Մենք գնահատում ենք այն: Ընկերների և գործընկերների հետ մենք Ուկրաինան կդարձնենք ավելի ուժեղ»,- Twitter-ում վրացերեն գրել է Ուկրաինայի նախագահը։

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին ավելի վաղ իր Twitter-ում գրառում էր կատարել՝ ի պատիվ Ուկրաինայի ազգային միասնության օրվա։ Զուրաբիշվիլիի թվիթը գրված էր անգլերենով. «Վրաստանի համար՝ որպես երկրի, որի տարածքները բռնազավթված են, Ուկրաինայի ազգային միասնության օրը հատկապես կարևոր է ներկայիս ոչ պարզ մարտահրավերների լույսի ներքո։ Մենք Ուկրաինայի հետ միասին ենք»։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ