Միտք 4 տարի առաջ - 10:28 17-02-2022

Ասուլիս տալով էլ երկիրը կփրկեն

Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն այսօր ասուլիս է տալու։ Ավելի շուտ՝ այսօր էլ նա է ասուլիս տալու։ Մի քանի օր առաջ էլ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը մեկ անձի հետ զրույցի ձևաչափով «ասուլիս» տվեց, դրանից էլ ավելի առաջ դարձյալ Քոչարյանն էր ասուլիս տալիս։

Այսպես՝ իրար հերթ չտալով կամ իրար հերթի մեջ պահելով Հայաստանի երկրորդ ու երրորդ նախագահները հանդիպում են լրագրողների հետ, ասուլիս տալիս, խոսում անցյալից, ներկայից, անորոշ ապագայից, հետո վերադառնում նորից անցյալ՝ հիշեցնելով, թե ինչ լավ էր առաջ՝ իրենց օրոք, ընդ որում՝ ամեն մեկը հատուկ շեշտադրում է, որ հենց իր կառավարման տասնամյակում էր ավելի լավ, ու գնում են տուն։ Լրագրողները՝ խմբագրություն, որ այդ ամենը հանձնեն թղթին, իրենք՝ տուն կամ աշխատավայր, որ լրագրողների՝ թղթին հանձնածը վերլուծեն, կանչեն իրենց նազիր-վեզիրներին ու հարցնեն, որ իրենցից կարծիք հարցնեն, ավելի շուտ, որպեսզի իրենց գովեն ու ասեն՝ շատ հզոր նախագահի ելույթ էր։

Մի որոշ ժամանակ կանցնի, նորից ասուլիս կտա Սերժ Սարգսյանը ու էլի կխոսի բանակցային գործընթացից, Ալիևին ճնշելու իր հերոսապատումներից, հետո նորից կգա Քոչարյանի հերթը։ Միայն առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն է, որ լռում է ու ոչինչ չի խոսում, հետևում է իրադարձություններին, ինչպես ասում են, ու ժամանակ առ ժամանակ կարող է մի երկու տող իր անունից գրել տա ilur.am-ում, որն իր պաշտոնաթերթի դերն է տանում։

Ահա այսպես, մեկը՝ լռելով, մյուսն՝ ասուլիս տալով, էն մյուսը՝ համակերպվելով էլ ուզում են երկիրը փրկել։ Իսկ երկիրը կործանողներն էլ համբերատար վայելում են իրենց բաժին հասած այս երջանկությունը, երկիրը փրկողների այսպիսի հավաքականը։ Ի դեպ, Ռոբերտ Քոչարյանը չի հայտարարել, թե ինչի մասին է լինելու ասուլիսի թեման՝ երևի էլի արցախյան հիմնախնդիր, երկրի կործանում, այս իշխանությունների ապիկար կառավարում, թուրքի հետ արժանապատիվ հարաբերվելու անկարողություն և այլն։


Ֆրիկ

Ամենից շատ դիտված

18:45 Դրամահավաք՝ Անի Ավետիսյանին «Մայրական խիզախություն» ոսկե շքանշանով պարգևատրելու համար
23:17 ՀՀ վարչապետի հետ քննարկել ենք ապագա ծրագրերը, նաև համատեղ ռազմավարական փաստաթղթի նախապատրաստումը
16:59 Կապանի քաղաքապետին մեղադրում են երեք պաշտոնյայի կաշառելու մեջ
16:38 Հոկտեմբերի 19-30-ը թիվ 1 և թիվ 3 երթուղիները կսպասարկեն «Ժոնգ Թոնգ» ավտոբուսները
18:59 Ալիևը փորձում է դուրս գալ Թուրքիայի «փոքր եղբոր» կարգավիճակից
20:14 «Մուլտի Ուելնեսում» լողավազանում երեխաներ են վատացել․ ջրի մեջ քլորի մեծ չափաբաժինն է եղել պատճառը
21:28 Պետական մասնակցությամբ ձեռնարկությունների 70 տոկոսն է գործում շահույթով
21:47 Հայ-իրանական սահմանին շուտով ազգային պարկ կստեղծվի. ԻԻՀ փոխնախագահ
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
18:06 «Հայփոստը» հրաժարվում է Ադրբեջան ուղարկվող ցանկացած նամակից. Սիրանուշ Սահակյան