Արտաքին 4 տարի առաջ - 23:34 15-02-2022

Դոնբասում երկու հույներ են զոհվել. Հունաստանի ԱԳՆ-ն նոտա է ուղարկել Ուկրաինային

Աթենքում Ուկրաինայի դեսպան Սերխի Շուտենկոն կանչվել է Հունաստանի արտաքին գործերի նախարարություն և նրան բողոք է ներկայացվել Դոնբասում տեղի ունեցած միջադեպի պատճառով, որի հետևանքով զոհվել են երկու էթնիկ հույներ, ևս երկուսը վիրավորվել են։ Այս մասին երեքշաբթի՝ փետրվարի 15-ին, հայտնել է Հունաստանի ԱԳՆ մամուլի ծառայությունը։

«Նա (Ուկրաինայի դեսպանը - Oragir.news) տեղեկացվել է Ուկրաինայի արևելյան Գրանիտնոե գյուղում տեղի ունեցած լուրջ միջադեպի մասին, որի հետևանքով էթնիկ հույներ են սպանվել և վիրավորվել»,- ասվում է հաղորդագրությունում։

Բացի այդ, Հունաստանի ԱԳՆ-ն ընդգծել է հակամարտությունից տուժած հունական սփյուռքի պաշտպանության առանձնահատուկ մտահոգությունն ու անհրաժեշտությունը: Հունաստանը նաև պահանջել է միջադեպի լիարժեք հետաքննություն և մեղավորներին պատասխանատվության ենթարկել:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Դոնեցկի մարզում սրճարանում կրակել էին չորս մարդու վրա: Դեպքի վայրում ոստիկանները ձերբակալել են երկու տղամարդու։ Առգրավվել են իրեղեն ապացույցներ, այդ թվում՝ զենք-զինամթերք։ Ավելի ուշ հայտնի է դարձել, որ երկու զինվոր է բերման ենթարկվել։

Հունաստանի ԱԳՆ-ի նախօրեին հայտարարություն է արել Դոնբասում էթնիկ հույների մահվան կապակցությամբ՝ շփման գծից ոչ հեռու գտնվող Գրանիտնոե գյուղում։

Ամենից շատ դիտված

21:13 Ռուսաստանը պատրաստ է վերսկսել բանակցությունները Կիևի հետ. Պուտին
22:13 ԱՄՆ-ն ու Չինաստանը հսկայական առաջընթաց են գրանցել՝ ի շահ երկու երկրի. Թրամփ
18:11 Արտաշատի դպրոցներից մեկից 7 երեխայի «թունավորում» ախտանիշներով տեղափոխել են ԲԿ
21:01 Լոռու մարզում Kia-ն բախվել է բետոնե արգելապատնեշներին․ ըստ նախնական տեղեկությունների՝ վարորդը հանկարծամահ է եղել
20:00 Երկրորդ անգամ են սպանել Ալբերտին
21:05 Մի Տարոն Մարգարյան էլ Արայիկ Հարությունյանն է. մեդալների «բարի» ավանդույթը
18:51 Բայրամովը ինչ էլ ասի՝ Միրզոյանը ժպտալու է, իսկ գերիների հարցը լսելիս կարող է ասել՝ «դե ծնգըլ արեցիք»
16:40 Խեղճ ու խոցելի լինելով՝ դու միմիայն մեծացնում ես Ադրբեջանի ախորժակը. Տաթևիկ Հայրապետյան
22:49 Ինչպես թիրախավորել անչափահասին՝ կասկածելով թմրանյութերից կախում կամ նյարդային խանգարում ունենալում․ մաստեր կլաս ՆԳՆ-ից
15:23 Եթե չկիսեի Փաշինյանի քաղաքականությունը, հետևաբար կոալիցիա չէի կազմի. Առուշ Առուշանյան