Արտաքին 4 տարի առաջ - 15:49 15-02-2022

Իսրայելը արգելափակել է «Երկաթե գմբեթ» ՀՀՊ համակարգի փոխանցումը Ուկրաինային. ԶԼՄ-ներ

Իսրայելը, ձգտելով խուսափել Ռուսաստանի հետ բարդություններից, հասել է Վաշինգտոնի կողմից մշակված «Երկաթե գմբեթ» հակահրթիռային պաշտպանության համակարգի՝ Ուկրաինային փոխանցման դադարեցմանը, որը նախկինում մատակարարվել էր ԱՄՆ-ին: Այս մասին հաղորդում է «Եդիոտ Ահրոնոտ»-ը։

«Անցյալ տարվա ամռանից սկսած՝ Իսրայելը մի շարք քայլեր է ձեռնարկել՝ փորձելով կանխել այս գործով բախումը ամերիկացիների ու ուկրաինացիների հետ և կարողացել է օրակարգից հանել այդ հարցը («Երկաթե գմբեթը» Կիևին փոխանցելու): Ուկրաինայի պաշտոնատար անձինք հիասթափություն են հայտնել Երուսաղեմի դիրքորոշման կապակցությամբ»,- ասվում է հրապարակման մեջ։

Նշվում է, որ Իսրայելն ամեն ինչ անում է, որպեսզի չհայտնվի Արևմուտքի ու Ուկրաինայի միջև՝ մի կողմից, և ռուսների միջև՝ մյուս կողմից։

«Իսրայելը կարծում է, որ (ԱՄՆ նախագահ) Բայդենի վարչակազմը և Կոնգրեսի առաջնորդները հասկանում են Իսրայելի՝ զգուշավորությանը հետևելու անհրաժեշտությունը և այդ պատճառով, ըստ աղբյուրների, գործել են «նրբանկատորեն և պատասխանատվությամբ» «Երկաթե գմբեթի» նկատմամբ»,- նշում է պարբերականը:


Պարբերականի տվյալներով, Ուկրաինայի իշխանությունները դեռ գարնանը պաշտոնապես դիմել էին Բայդենի վարչակազմին՝ խնդրելով Ուկրաինային փոխանցել Patriot հրթիռներն ու «Երկաթե գմբեթ» հակահրթիռային պաշտպանության համակարգը։

Ամենից շատ դիտված

21:13 Ռուսաստանը պատրաստ է վերսկսել բանակցությունները Կիևի հետ. Պուտին
22:13 ԱՄՆ-ն ու Չինաստանը հսկայական առաջընթաց են գրանցել՝ ի շահ երկու երկրի. Թրամփ
18:11 Արտաշատի դպրոցներից մեկից 7 երեխայի «թունավորում» ախտանիշներով տեղափոխել են ԲԿ
21:01 Լոռու մարզում Kia-ն բախվել է բետոնե արգելապատնեշներին․ ըստ նախնական տեղեկությունների՝ վարորդը հանկարծամահ է եղել
20:00 Երկրորդ անգամ են սպանել Ալբերտին
21:05 Մի Տարոն Մարգարյան էլ Արայիկ Հարությունյանն է. մեդալների «բարի» ավանդույթը
08:10 Ձերբակալվածը Սասուն Միքայելյանի ընկերն է. փորձել է աջակցել նրան․ «Հրապարակ»
22:49 Ինչպես թիրախավորել անչափահասին՝ կասկածելով թմրանյութերից կախում կամ նյարդային խանգարում ունենալում․ մաստեր կլաս ՆԳՆ-ից
18:51 Բայրամովը ինչ էլ ասի՝ Միրզոյանը ժպտալու է, իսկ գերիների հարցը լսելիս կարող է ասել՝ «դե ծնգըլ արեցիք»
16:40 Խեղճ ու խոցելի լինելով՝ դու միմիայն մեծացնում ես Ադրբեջանի ախորժակը. Տաթևիկ Հայրապետյան