Արտաքին 4 տարի առաջ - 11:35 15-02-2022

«Թալիբան»-ը 10 հազար մարտիկ է տեղակայել ՀԱՊԿ սահմանների մոտ. MK

«Թալիբան»-ը մոտ 10000 մարտիկ է տեղակայել Տաջիկստանի և Ուզբեկստանի սահմանի մոտ։ Այս մասին հայտարարել է Աֆղանստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Քարի Ֆասիհուդին Ֆիթրաթը։

Նա խոստացել է, որ ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի տեխնիկայով զինված բանակը հետ կմղի ցանկացած զինված գործողություն։ Ֆիթրաթն ընդգծել է, որ մոտ ապագայում այդ «հզոր ուժին» կաջակցեն նաև ինքնաթիռները։

Թալիբները ցանկանում են հաստատվել Ուզբեկստանին ու Տաջիկստանին սահմանակից գավառներում։ Տաջիկստանը հարաբերություններ չի հաստատել Քաբուլի հետ և աջակցում է դիմադրության ուժերին, որոնք Աֆղանստանում իշխանության զավթման ժամանակ թաքնվել էին այդ երկրի տարածքում։

Սահմանի այս հատվածը ամենաերկարն է, լեռնային և դժվար վերահսկելի: Թմրամիջոցների դեպի Ռուսաստան և Եվրոպա ապօրինի շրջանառության մեծ մասն իրականացվում է այդ տարածքով: Ընդ որում, Տաջիկստանի բանակն ամենաթույլն է Կենտրոնական Ասիայում։

Ռուսաստանի քաղաքագետների համայնքի վերլուծական կենտրոնի տնօրեն Անդրեյ Սերենկոյի խոսքով, հաշվի առնելով թալիբների ահաբեկչական կարգավիճակը, նրանց հետաքրքրությունը տարածաշրջանի նկատմամբ տագնապալի է։ Կենտրոնական Ասիայում հաստատվելու նրանց փորձերը նշանակում են ներխուժում ՌԴ-ի ռազմավարական շահերի գոտի։

Փորձագետն ընդգծել է, որ Մոսկվան ստիպված կլինի արձագանքել տեղի ունեցողին։ Ընդ որում, սխալ որոշումը կարող է շատ թանկ արժենալ:

Ամենից շատ դիտված

21:13 Ռուսաստանը պատրաստ է վերսկսել բանակցությունները Կիևի հետ. Պուտին
22:13 ԱՄՆ-ն ու Չինաստանը հսկայական առաջընթաց են գրանցել՝ ի շահ երկու երկրի. Թրամփ
18:11 Արտաշատի դպրոցներից մեկից 7 երեխայի «թունավորում» ախտանիշներով տեղափոխել են ԲԿ
21:01 Լոռու մարզում Kia-ն բախվել է բետոնե արգելապատնեշներին․ ըստ նախնական տեղեկությունների՝ վարորդը հանկարծամահ է եղել
20:00 Երկրորդ անգամ են սպանել Ալբերտին
21:05 Մի Տարոն Մարգարյան էլ Արայիկ Հարությունյանն է. մեդալների «բարի» ավանդույթը
08:10 Ձերբակալվածը Սասուն Միքայելյանի ընկերն է. փորձել է աջակցել նրան․ «Հրապարակ»
22:49 Ինչպես թիրախավորել անչափահասին՝ կասկածելով թմրանյութերից կախում կամ նյարդային խանգարում ունենալում․ մաստեր կլաս ՆԳՆ-ից
18:51 Բայրամովը ինչ էլ ասի՝ Միրզոյանը ժպտալու է, իսկ գերիների հարցը լսելիս կարող է ասել՝ «դե ծնգըլ արեցիք»
16:40 Խեղճ ու խոցելի լինելով՝ դու միմիայն մեծացնում ես Ադրբեջանի ախորժակը. Տաթևիկ Հայրապետյան