Ռուսաստանը պատասխանատու է Եվրոպայում ռազմական հակամարտության սպառնալիքի համար․ Գերմանիայի նախագահ
Երկրորդ ժամկետով վերընտրված Գերմանիայի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շթայնմայերը Ռուսաստանին մեղադրել է Եվրոպայում լարվածության աճի համար, փոխանցում է ՏԱՍՍ-ը։ «Եվրոպայում ռազմական հակամարտության, պատերազմի վտանգ կա։ Դրա համար պատասխանատու է Ռուսաստանը»,- ասել է Շթայնմայերը։ Գերմանիայում քվեարկության արդյունքներով այս քաղաքական գործչի թեկնածությունը պաշտպանել է երկրի Դաշնային ժողովի 1472 անդամներից 1045-ը։