Արտաքին 4 տարի առաջ - 17:16 12-02-2022

ԱՄՆ-ը միտումնավոր ՌԴ-ի վերաբերյալ հետախուզական տվյալների «արտահոսք» է կազմակերպում. ԶԼՄ-ներ

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմը միտումնավոր տագնապալի պատկեր է ստեղծում Ուկրաինայի շուրջ՝ ՌԴ-ի ծրագրերը խափանելու և Կրեմլին ագրեսիվ գործողություններից հետ պահելու նպատակով հետախուզության գաղտնի տվյալներ բացահայտելով։ Այս մասին հաղորդում է CNN-ը՝ հղում անելով Սպիտակ տան, Պետդեպի և ԱՄՆ հետախուզությունում իր անանուն աղբյուրներին։

Սպիտակ տունը հաղորդում է, որ տեղեկատվության բացահայտումը մանրակրկիտ համակարգված է եղել Ազգային անվտանգության խորհրդի, հետախուզության և ազգային անվտանգության այլ գործակալությունների միջև՝ ռուսական ծրագրերը խափանելու, ցանկացած գործողության արդյունավետությունը բթացնելու և վերջապես ռազմական գործողությունները զսպելու համար:

Ըստ ամերիկացի բարձրաստիճան պաշտոնյայի, Բայդենի վարչակազմը կարծում է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն անակնկալի է եկել, իսկ ռուսաստանցի զինվորականներն ու հետախույզները բողոքում են ԱՄՆ-ի կողմից իրենց ծրագրերի բացահայտումից:

Լրագրողները հիշեցնում են, որ այս մարտավարության մի քանի աղմկահարույց նախադեպեր կան Սառը պատերազմի ժամանակներից։ 1962թ.-ին, ԽՍՀՄ-ի կողմից էսկալացիայի ֆոնին, ԱՄՆ նախագահ Ջոն Ֆ. Քենեդիի վարչակազմը հրապարակեց Կուբայում տեղակայված խորհրդային բալիստիկ հրթիռների լուսանկարները՝ մասամբ ԱՄՆ-ի և Բրիտանիայի թերահավատորեն տրամադրված մամուլին համոզելու համար:

«2022թ.-ին նպատակն ավելի գործնական է. Ռուսաստանին անսպասելիության նույն տարրից զրկելը, որից նա օգտվեց 2014թ.-ին, երբ գրավեց Ղրիմը»,- ասվում է հոդվածում։

Ամենից շատ դիտված

21:13 Ռուսաստանը պատրաստ է վերսկսել բանակցությունները Կիևի հետ. Պուտին
22:13 ԱՄՆ-ն ու Չինաստանը հսկայական առաջընթաց են գրանցել՝ ի շահ երկու երկրի. Թրամփ
18:11 Արտաշատի դպրոցներից մեկից 7 երեխայի «թունավորում» ախտանիշներով տեղափոխել են ԲԿ
21:01 Լոռու մարզում Kia-ն բախվել է բետոնե արգելապատնեշներին․ ըստ նախնական տեղեկությունների՝ վարորդը հանկարծամահ է եղել
20:00 Երկրորդ անգամ են սպանել Ալբերտին
08:10 Ձերբակալվածը Սասուն Միքայելյանի ընկերն է. փորձել է աջակցել նրան․ «Հրապարակ»
21:05 Մի Տարոն Մարգարյան էլ Արայիկ Հարությունյանն է. մեդալների «բարի» ավանդույթը
22:49 Ինչպես թիրախավորել անչափահասին՝ կասկածելով թմրանյութերից կախում կամ նյարդային խանգարում ունենալում․ մաստեր կլաս ՆԳՆ-ից
18:51 Բայրամովը ինչ էլ ասի՝ Միրզոյանը ժպտալու է, իսկ գերիների հարցը լսելիս կարող է ասել՝ «դե ծնգըլ արեցիք»
16:40 Խեղճ ու խոցելի լինելով՝ դու միմիայն մեծացնում ես Ադրբեջանի ախորժակը. Տաթևիկ Հայրապետյան