Արտաքին 4 տարի առաջ - 11:02 12-02-2022

Բրիտանիայում հայտնաբերվել է կորոնավիրուսի մուտացված շտամ՝ «դելտակրոն»

Բրիտանացի համաճարակաբանները հայտնել են SARS-CoV-2 վիրուսի նոր մուտացված շտամի առաջացման մասին։ Ինչպես հաղորդում է Daily Mail-ը, վիրուսի մեջ հայտնաբերվել են տարրեր, որոնք առկա են ինչպես «օմիկրոն», այնպես էլ «դելտա» շտամում, ինչի կապակցությամբ այն անվանել են «դելտակրոն»:

Ենթադրվում է, որ մուտացիան առաջացել է մարդու մեջ, որը միաժամանակ վարակվել է երկու շտամներով։

Այնուամենայնիվ, փորձագետներն առաջարկում են խուճապի չմատնվել՝ հաշվի առնելով, որ նոր շտամով վարակվելու դեպքերը բավականին քիչ են, իսկ բնակչության մոտ ընդհանուր առմամբ արդեն մասամբ ձևավորել է կոլեկտիվ իմունիտետ ինչպես «դելտայի», այնպես էլ «օմիկրոնի» նկատմամբ։

«Այնպես որ, տեսականորեն այն չպետք է ներկայացնի չափազանց մեծ սպառնալիք: Իհարկե, ոչ ոք չի կարող ամեն ինչ վստահաբար կանխատեսել, բայց այս պահին ես այնքան էլ չեմ անհանգստանում»,- իր կարծիքն է հայտնել Արևելյան Անգլիայի համալսարանի պրոֆեսոր Փոլ Հանթերը:

Ամենից շատ դիտված

21:13 Ռուսաստանը պատրաստ է վերսկսել բանակցությունները Կիևի հետ. Պուտին
22:13 ԱՄՆ-ն ու Չինաստանը հսկայական առաջընթաց են գրանցել՝ ի շահ երկու երկրի. Թրամփ
18:11 Արտաշատի դպրոցներից մեկից 7 երեխայի «թունավորում» ախտանիշներով տեղափոխել են ԲԿ
21:01 Լոռու մարզում Kia-ն բախվել է բետոնե արգելապատնեշներին․ ըստ նախնական տեղեկությունների՝ վարորդը հանկարծամահ է եղել
20:00 Երկրորդ անգամ են սպանել Ալբերտին
08:10 Ձերբակալվածը Սասուն Միքայելյանի ընկերն է. փորձել է աջակցել նրան․ «Հրապարակ»
21:05 Մի Տարոն Մարգարյան էլ Արայիկ Հարությունյանն է. մեդալների «բարի» ավանդույթը
22:49 Ինչպես թիրախավորել անչափահասին՝ կասկածելով թմրանյութերից կախում կամ նյարդային խանգարում ունենալում․ մաստեր կլաս ՆԳՆ-ից
18:51 Բայրամովը ինչ էլ ասի՝ Միրզոյանը ժպտալու է, իսկ գերիների հարցը լսելիս կարող է ասել՝ «դե ծնգըլ արեցիք»
16:40 Խեղճ ու խոցելի լինելով՝ դու միմիայն մեծացնում ես Ադրբեջանի ախորժակը. Տաթևիկ Հայրապետյան