Արտաքին 4 տարի առաջ - 12:08 10-02-2022

Եգոր Կրիդը լքել է Ռուսաստանը

Ռուսաստանցի երաժիշտ Եգոր Կրիդը Instagram-ում հաղորդել է, որ լքել է Ռուսաստանը։ Երաժիշտը բնակություն է հաստատել Արաբական Միացյալ Էմիրություններում (ԱՄԷ)։

Սոցցանցում 27-ամյա կատարողը հրապարակել է իր անձնագրի լուսանկարը՝ ԱՄԷ-ում բնակվելու թույլտվությամբ։ Մեկ այլ լուսանկարում Եգոր Կրիդը կեցվածք է ընդունել արաբական ավանդական հագուստով՝ սպիտակ կանդուրով:

«ԱՄԷ-ի բնակիչ. P.S. Հիմա կարելի՞ է մի քանի կին ունենալ», ասվում է լուսանկարների մակագրությունում: Երաժշտի երկրպագուները շնորհավորել են նրան նոր կարգավիճակի կապակցությամբ, սակայն կատակելու առիթը բաց չեն թողել․ «Դու գոնե մեկին գտիր սկզբի համար»։

ԱՄԷ-ում բնակության թույլտվություն ունեցողը կարող է այդ երկրում ապրել մինչև երեք տարի: Հետագայում վիզան հնարավոր է երկարաձգել։ Բնակության թույլտվություն ստանալու համար անհրաժեշտ է այդ երկրում առնվազն մեկ միլիոն դիրհամ (մոտ 272․000 դոլար) արժողությամբ անշարժ գույք ձեռք բերել: Վիզայի այս ձևը աշխատելու իրավունք չի տալիս։

Մեկ այլ տարբերակ է ներդրողի վիզան: Բնակության թույլտվություն կարելի է ստանալ Էմիրություններում սեփական ընկերություն բացելով, գրում է kp.ru-ն։

Ամենից շատ դիտված

21:13 Ռուսաստանը պատրաստ է վերսկսել բանակցությունները Կիևի հետ. Պուտին
22:13 ԱՄՆ-ն ու Չինաստանը հսկայական առաջընթաց են գրանցել՝ ի շահ երկու երկրի. Թրամփ
21:01 Լոռու մարզում Kia-ն բախվել է բետոնե արգելապատնեշներին․ ըստ նախնական տեղեկությունների՝ վարորդը հանկարծամահ է եղել
18:11 Արտաշատի դպրոցներից մեկից 7 երեխայի «թունավորում» ախտանիշներով տեղափոխել են ԲԿ
08:10 Ձերբակալվածը Սասուն Միքայելյանի ընկերն է. փորձել է աջակցել նրան․ «Հրապարակ»
20:00 Երկրորդ անգամ են սպանել Ալբերտին
21:05 Մի Տարոն Մարգարյան էլ Արայիկ Հարությունյանն է. մեդալների «բարի» ավանդույթը
22:49 Ինչպես թիրախավորել անչափահասին՝ կասկածելով թմրանյութերից կախում կամ նյարդային խանգարում ունենալում․ մաստեր կլաս ՆԳՆ-ից
16:40 Խեղճ ու խոցելի լինելով՝ դու միմիայն մեծացնում ես Ադրբեջանի ախորժակը. Տաթևիկ Հայրապետյան
18:51 Բայրամովը ինչ էլ ասի՝ Միրզոյանը ժպտալու է, իսկ գերիների հարցը լսելիս կարող է ասել՝ «դե ծնգըլ արեցիք»