Ներքին 4 տարի առաջ - 11:51 09-02-2022

«Էրեբունու» զինծառայողները համատեղ գործողություններ են իրականացրել ՀՀ ՀՕՊ ուժերի հետ

«Էրեբունի» ավիացիոն ռազմակայանի անձնակազմերը և Հայաստանում Հարավային ռազմական օկրուգի ռազմակայանի հակաօդային պաշտպանության զենիթային ստորաբաժանումների հաշվարկները համատեղ գործողություններ են իրականացրել Հայաստանի պաշտպանության նախարարության հերթափոխների զինծառայողների հետ։ Տեղեկությունը հայտնում է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը:

«Հարավային ռազմական օկրուգի զինծառայողները Հայաստանի ավիացիայի և ՀՕՊ զորքերի ուժերի և միջոցների հետ համատեղ կատարել են օդային տարածքը խախտողներին նմանակող օդային թիրախների հայտնաբերում ու որսում՝ ապահովելով ռուսական զորամիավորման տեղակայման շրջանում գտնվող օդային սահմանների և ստորաբաժանումների պաշտպանությունն ու օգնություն ցուցաբերելով պայմանական աղետի մեջ հայտնված օդանավերին»,-նշված է հաղորդագրության մեջ:

Ընդգծվում է, որ հերթապահ հերթափոխի ուսումնավարժական թռիչքներն իրականացվել են Հայաստանի պետական սահմանի երկայնքով՝ երկու պետությունների հակաօդային պաշտպանության զենիթային և զենիթահրթիռային ստորաբաժանումների համատեղ հերթապահության գոտիներում, 50-ից մինչև 6 հազար մետր բարձրությունների վրա, տարբեր արագություններով:

Զենիթահրթիռայինի զինծառայողները խնդիրների կատարման ալգորիթմ են մշակել օդային տարածքի պահպանության մարտական հերթապահություն իրականացնելու համար: Նշանառու օպերատորները գործնականում մշակել են դիտարկումը և կատարել են պայմանական էլեկտրոնային հարձակումներ տարբեր տեսակի օդային թիրախների ուղղությամբ։ Մեխանիկ-վարորդներն իրենց հերթին յուրացրել են սառցակալած ձորակների, ցեխային փոսերի և բլրակների հաղթահարման կարգը բարձրլեռնային ձյունածածկ տեղանքի բարդ պայմաններում:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով

Ձեզ գուցե հետաքրքրի