Ավելին 4 տարի առաջ - 22:20 07-02-2022

Բրիտանիայում 1229 տարի գործելուց հետո փակվել է ամենահին փաբը

Մեծ Բրիտանիայի ամենահին փաբը փակվել է բացումից 1229 տարի անց, հայտնում է LADBible-ը: Հաստատությունը չի կարողացել դիմակայել COVID-19-ով պայմանավորված սահմանափակումներին։

Ye Olde Fighting Cocks անունով փաբը բացվել էր դեռևս 793 թվականին: Ինչպես շատ այլ ձեռնարկություններ, հաստատությունը տուժել է կորոնավիրուսային սահմանափակումներից: Չնայած սեփականատեր Քրիստո Թոֆալլիի ջանքերին՝ անել ամեն ինչ, որպեսզի այն բաց մնա, դա նրան այնուամենայնիվ չի հաջողվել։

«Իմ թիմի հետ միասին ես արել եմ հնարավոր ամեն բան՝ փաբը բաց պահելու համար, սակայն վերջին երկու տարիները աննախադեպ էին հյուրընկալության ոլորտի համար և հաղթեցին մեզ բոլորիս», - ասվում է հայտարարության մեջ:

Տղամարդու խոսքով՝ սա իր համար ծանր հարված է, քանի որ փաբն իր համար ավելին էր, քան պարզապես բիզնես։ Բայց ավելի շատ վշտացած է իր համար գործնականում ընտանիքի անդամ դարձած աշխատակիցների համար։

Ամենից շատ դիտված

21:25 Ամեն նոր պաշտոնի հետ նոր կին է ունենում. Տեր Վրթանեսը` Ալեն Սիմոնյանի մասին
21:55 3 գյուղ` 1 տրանսպորտի հույսին․ մարդիկ ոտքի վրա ու ճզմված են հասնում տուն
09:00 Հայկ Սարգսյանի հեռացման, ՊԵԿ աշխատակից Վլոյի և Գաջի գործարանի տխուր պատմությունը
23:03 Արմավիր-Գյումրի ավտոճանապարհի ողբերգական վթարից տուժած ընտանիքը դեռ ապաքինվում է․ երեխաներից մեկին վերջերս վիրահատել են
18:38 Հանդիսատեսը 30 րոպե պինդ գրկել էր ինձ. Սիրուշոյի անդրադարձը Coca-Cola Fest 2026-ի ելույթին
12:45 Կոռուպցիոն սկանդալ՝ Գեղարքունիքում. ովքեր են ձերբակալվել և ում «դաբրոյով» են պաշտոններ բաժանել
23:15 ԱՄՆ-ն ցանկանում է մինչև ձմեռ հասնել պատերազմի դեէսկալացիայի․ Զելենսկի
18:03 Ի՞նչ է թաքցնում նախկին ԱԽՔ-ն ու ինչո՞ւ չի գրում պատերազմի մասին
21:39 Կեղծ պիտակներ և ստերջացված ու հղի շներ
22:02 Ագրարային քաղաքականություն չունենալու գինը. ձկնարդյունաբերության ճգնաժամն ու ազատ շուկայի տապալումը