Ուղիղ եթեր
Մամուլ 4 տարի առաջ - 11:13 05-02-2022

Քրեական գործի ինչ-որ հնարավորություն կար, որ ԲԴԽ-ն համաձայնություն տվեց․Հրապարակ

Սունիքի մարզի դատավոր Բորիս Բախշիյանի նկատմամբ կալանավորման միջնորդությունը դեռ քննվում է դատարանում։ Սյունիքի դատարանի ողջ կազմը եւ բազմաթիվ այլ դատավորներ արդեն հայտնել են իրենց մտահոգությունն այս գործի կապակցությամբ, որը շատերը քաղաքական հետապնդում են համարում եւ տարակուսում են, որ Բարձրագույն դատական խորհուրդը, որը կոչված է ապահովելու դատավորների անկախությունը, միաձայն թույլ է տվել՝ Բախշիյանի նկատմամբ քրեական հետապնդում իրականացնել եւ կալանքի սանկցիայով դատարան դիմել: ԲԴԽ անդամ Գրիգոր Բեքմեզյանը, «Հրապարակ» օրաթերթի լրագրող Աննա Պապիկյանի հետ զրույցում, անդրադառնալով իրենց որոշման բացասական արձագանքներին, նշել է, թե չի կիսում այն կարծիքները, որ այս գործով ԲԴԽ-ն կողմնակալ, սխալ որոշում է կայացրել. «Ես գտնում եմ, որ ԲԴԽ-ն օրինական, ճիշտ որոշում է կայացրել: Մեր որոշումն է, որը լուրջ քննարկումների արդյունքում է ընդունվել, եւ ԲԴԽ անդամները, անձամբ ես, վստահ եմ, որ ճիշտ որոշում ենք կայացրել։ Շատերը, որ քննադատում են այդ որոշումը, այս գործի նրբություններից տեղյակ չեն։ Իսկ այն, ինչ հրապարակվել է դա տախազության կողմից, չի պարունա կում ամբողջ բազան, որը մենք տեսել ենք։ Հավատացեք, որ մենք օբյեկտիվ որոշում ենք կայացրել»,- ասել է Բեքմեզյանը։ Այնուհետև պատասխանելով Աննա Պապիկյանի հարցին, թե ի՞նչ հիմքեր են, որոնք, ըստ ԲԴԽ անդամի, հանգեցրել են օբյեկտիվ որոշման, Բեքմեզյանն ասել է․

«Ես չեմ կարող նախաքննական գաղտնիք բացահայտել, ամեն դեպքում, եղել է, որ նման որոշում ենք կայացրել: ԲԴԽ որոշումը ոչ թե դատավճիռ է դատավորի նկատմամբ, այլ ուղղակի թույլտվություն է, որ քրեական հետապնդում սկսվի, եւ հետագայում արդեն դատարանը որոշի՝ կա հանցագործություն, թե՞ չկա: ԲԴԽ-ն չի կայացրել դատական ակտ, այն հնարավորություն է տվել՝ սկսել հետաքննությունը ԲԴԽ-ն 2 որոշում է կայացրել՝ համաձայնություն տալ քրեական հետապնդում սկսելու եւ ազատազրկման, այսինքն՝ խափանման միջոց կիրառելու։ Պարտադիր չէ, որ դատարանը բավարարի այդ միջնորդությունները, նկատի ունեմ՝ կալանավորման, կամ հետագայում բավարարի մեղադրական եզրակացությունը»,- պատասխանել է ԲԴԽ անդամը։ Հարցազրույցն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում և «hraparak.am» կայքում։

Ամենից շատ դիտված

10:01 «Ուժեղ Հայաստան» դաշինքի հանրահավաքին ներկա էր շուրջ 80,000 քաղաքացի
10:05 Ճնշումներ՝ Հրազդանում, Փաշինյանի ստվերը՝ ԿԸՀ-ում, ՔՊ-ն՝ աշխատանքի տեղավորման գործակալություն․ Մամուլ
18:44 Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե'ք իմ պնդումը, այլապես կարող եք դատի տալ․ Լիլիա Շուշանյան
12:11 Ձերբակալվել է գյումրեցի լրագրող Արամ Դավթյանը
12:21 Արթուր Օսիպյանի առողջական վիճակը ակնհայտորեն վատթարանում է. փաստաբանը նրա ուղերձն է հրապարակել
00:00 «Ուժեղ Հայաստան» կուսակցության հանրահավաքը՝ թռչնի թռիչքի բարձրությունից
23:50 Չորս օրից մեր պատմության համար վճռորոշ օր է․ Նարեկ Կարապետյան
11:28 Վաղ առավոտից խուզարկում են Գյումրիի ՀՅԴ գրասենյակը
13:26 Կարապետյան-Փաշինյան դիմակայությունն արդեն իսկ ավարտվել է Փաշինյանի անշրջելի պարտությամբ. Տիգրան Դումիկյան
09:57 Հնդկաստանի մայրաքաղաքի բազմահարկ շենքերից մեկում hրդեհ է բռնկվել. զոհեր ու վիրավորներ կան