Ուղիղ եթեր
Ներքին Միտք 8 ամիս առաջ - 21:41 06-02-2026

Եթե կալանքի նախորդ ռեժիմում Միքայել Սրբազանին այցելելու հնարավորություն կար, հիմա, կարծես թե, չկա

Բանտային օր․ առավոտյան «Վարդաշեն» ՔԿՀ-ում այցելեցի Աշոտ Մինասյանին (Աշոտ Երկաթ)։ Թեման, ինչպես միշտ, Արցախի գոյապայքարից մինչև մեր օրեր՝ մինասյանական խորությամբ և փիլիսոփայությամբ։ Այս մասին գրել է «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։

«Օրվա երկրորդ կեսին «Երևան-Կենտրոն» ՔԿՀ-ում հանդիպեցի Բագրատ Սրբազանին։ Թեման՝ ներքաղաքական պայքարի դրսևորումներից մինչև Հայ Առաքելական Եկեղեցու պաշտպանություն՝ Սրբազանի լավատեսության, լայնախոհության և հումորի համատեքստում։

Հ.Գ.1. Առավոտյան փաստաբանից լուր ստացվեց, որ Վերաքննիչ դատարանը փոխել է ՀՀԿ Էջմիածնի շրջանային կազմակերպության ղեկավար Մովսես Քարտաշյանի խափանման միջոցը՝ տնային կալանքի։

Հ.Գ.2. Օրվա վերջին արդեն պարզ դարձավ, որ Շիրակի թեմի առաջնորդի խափանման միջոցը փոխվում է՝ տնային կալանք, թեև Միքայել Սրբազանը դեռ որոշ ժամանակ կշարունակի գտնվել հիվանդանոցում։

Վատն այն է, որ եթե կալանքի նախորդ ռեժիմում պատգամավորներին Սրբազանին այցելելու և շփվելու հնարավորություն կար, հիմա, կարծես թե, չկա․ թեպետ կարևորը խափանման միջոցի փոփոխությունն էր, ինչը բավարար չէ, սակայն որոշակի տարբերություն ենթադրում է»,-գրել է նա։

Ամենից շատ դիտված

16:51 Եկել մեր տուն, հաց է կերել, հետևից հայհոյանքներ է հնչեցրել. ինչից է սկսվել Շիրակի փողոցի արյունալի կռիվը
22:29 Էլիզ Մելիքյանը՝ ընտանիքի հետ չշփվելու մասին․ «Իմ պատկերացրած ընտանիքն այլ է»
19:49 Սոցիալական խմբերին կենսաչափական նոր անձնագրերն ու նույնականացման քարտերը կտրամադրվեն անվճար. Արփինե Սարգսյան
22:03 Էլեն Սաֆարյանը հրապարակել է իր հարսանիքի առաջին տեսանյութը
20:31 ՔՊ նոր պատգամավորը 2020–ին դեմ էր, որ Քարվաճառն ու Քաշաթաղը հանձնվեն
14:00 Նախ Փաշինյանի բռնությունից պիտի ազատվեն, հետո նախագիծ բերեն ԱԺ
15:30 Իրավապահ ընտանիք. կամ որոշումներ են կայացնում, կամ խորհուրդներ են տալիս
14:14 Իսպանիայում երկու արագընթաց գնացքի բախման հետևանքով զոհերի թիվը հասել է 39-ի
23:21 Հնդկաստանում փոթորիկ է մոլեգնում. 7 մարդ զոհվել է, 180 հազար մարդ՝ տարհանվել
12:18 Ստեփանավանում ՔՊ-ն կքվեարկի Արմեն Գրիգորյանի օգտին․ հանդես ենք գալու միասնական․ մարզպետ