Ներքին 4 տարի առաջ - 18:35 04-02-2022

Պետությունը վաճառել է Մարգարյան հիվանդանոցն ու N2 պոլիկլինիկան․ ովքեր են գնորդները

Oragir.news-ի տեղեկություններով՝ պետությանը պատկանող Մարգարյան հիվանդանոցն ու N2 պոլիկլինիկան վաճառվել են և մասնավորեցվել։ Մեր տեղեկություններով՝ հիվանդանոցն ու պոլիկլինիկան ձեռք է բերել «Դավիդյանց լաբորատորիաները»։ Մենք կապվեցինք «Դավիդյանց լաբորատորիաների» տնօրեն Աշոտ Դավիդյանցի հետ, որը հարցին, թե ճի՞շտ է, որ ձեռք են բերել

Մարգարյան հիվանդանոցն ու թիվ 2 պոլիկլինիկան, պատասխանեց․

««Դավիդյանց լաբորատորիաները» չեն գնել, գնել են գնորդ մարդիկ»։ Հարցրինք՝ ովքե՞ր կոնկրետ, գնորդները իր հետ կապ ունե՞ն։
«Կապ ունեն, իրենք նաև «Դավիդյանց լաբորատորիաների» համահիմնադիր են, բայց «Դավիդյանց լաբորատորիաները», որին ես էլ ունեմ մասնակցություն սեփականատիրության մեջ, այդ գործարքի մեջ չկա»,- պատասխանեց Դավիդյանցը։ Նրան խնդրեցինք կոնկրետ նշել գնորդների անունները․

«Ես, ճիշտն ասած, չգիտեմ, թե ովքեր են գնել, ես այդ գործարքի մեջ չկամ, ուստի նաև չգիտեմ՝ մի քանի հոգի են, թե․․․ կոնկրետ ինֆորմացիա չեմ կարող Ձեզ տալ, ինչքան գիտեմ՝ մեկ անձ չէ գնորդը»,- պատասխանեց Դավիդյանցը։ Oragir.news-ը փորձեց նաև զրուցել Մարգարյան հիվանդանոցի տնօրենի Գեորգի Օկոևի հետ, սակայն ընդունարանից մեզ ասացին, որ նա այժմ ԱՄՆ-ում է։

Նշենք նաև, որ Oragir.news-ի տեղեկություններով՝ Մարգարյան հիվանդանոցի աշխատակազմը դեռ նույնիսկ տեղյակ չէ, որ հիվանդանոցը վաճառվել է և այն այլևս պետական չէ։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով