Արտաքին 4 տարի առաջ - 17:59 04-02-2022

YouTube-ն արգելափակել է ԴԺՀ և ԼԺՀ  անջատողականների ալիքները

YouTube վիդեոհոսթինգը, որը պատկանում է Google կորպորացիային, արգելափակել է Ռուսաստանի կողմից աջակցվող, այսպես կոչված՝ ԴԺՀ և ԼԺՀ անջատողականների մի քանի ալիքներ:

Արգելափակվածների թվում են, մասնավորապես, այսպես կոչված, ԴԺՀ-ի տեղեկատվության նախարարության և ժողովրդական միլիցիայի վարչության ալիքները, ինչպես նաև «Լուգանսկինֆորմցենտր» գործակալության, ԼԺՀ պետական ​​հեռուստառադիոընկերության և ԼԺՀ-ի ժողովրդական միլիցիայիի վարչության մամուլի ծառայության ալիքները: Այս ալիքներ մտնելու փորձի դեպքում հայտնվում է գրություն՝ «Այս գրանցման հաշիվը դադարեցվել է YouTube-ի կանոնների խախտման պատճառով»: Թե կոնկրետ ինչն է արգելափակման պատճառը, պարզ չէ:

Անջատողականները հայտարարում են, որ «YouTube-ն այդ կերպ մաքրում է տեղեկատվական դաշտը Դոնբասի մասին ճիշտ տեղեկատվությունից»։

Ուրբաթ լույս գիշերը վիդեոհոսթինգը արգելափակել է ուկրաինական «Առաջին անկախ» և UkrLive հեռուստաալիքների օգտահաշիվները։ Նրանց և ԴԺՀ ու ԼԺՀ օգտահաշիվների միջև ուղղակի կապ չկա։ Այս ալիքները ստեղծվել են այն բանից հետո, երբ երկրի իշխանությունները պատժամիջոցներ են կիրառել երեք այլ հեռուստաալիքների նկատմամբ, որոնք պատկանում են «Ընդդիմադիր հարթակ՝ հանուն կյանքի» կուսակցության Գերագույն Ռադայի պատգամավորին, ով համարվում է ռուսամետ։ Դեկտեմբերի վերջին պատժամիջոցներ են սահմանվել նաև այս երկու ալիքների նկատմամբ։ Նրանց ներկայացուցիչներն արդեն հայտարարել են, որ կշարունակեն հեռարձակումը YouTube-ում նոր օգտահաշիվներ բացելով։

Ամենից շատ դիտված

13:30 Արցախը` «նիկոլական լվացքատուն». 467 մլն դոլարի նվերները և մեզ վրա մնացած միլիարդները
19:16 Քաջարանում բախվել են «Կամազ»-ը և «Kia Forte»․ բժիշկները պայքարում են վերջինի վարորդի կյանքի համար
15:18 Գեղարքունիքում «Kia»-ի ուղևորի՝ Հայաստանում հայտնի ԲԿ-ի բժիշկ-սրտաբանի մոտ հայտնաբերվել է մարիխnւանա
11:12 ԵՊՀ ռեկտորի կինը տարիներ շարունակ չի՞ ներկայացել աշխատանքի. մանրամասներ համալսարանից. Aravot.am
19:42 «Աթենք» մսամթերքի գործարանից 25-ամյա աշխատակիցը տեղափոխվել է հիվանդանոց
17:07 Միրզոյանը՝ ԵԱՏՄ-ից հնարավոր դուրս գալու և գազի գնի թանկացման մասին
11:19 Ադրբեջանցի հովիվ է հատել ՀՀ սահմանը. որտեղ է նա հիմա
11:58 Վայոց ձորի մարզում 3 ամսական երեխա է մահացել
21:55 13-ամյա տղան ընկերների հետ պահմտոցի խաղալիս մտել է էլեկտրակայան և հոսանքահարվել
12:33 Աբովյանում հայտնի «Բենզինների խաչմերուկում» տեղի ունեցած վիճաբանության արդյունքում կա վիրավոր. որոնվում են 2 կասկածյալ անչափահաս տղաները