Արտաքին 4 տարի առաջ - 15:44 16-02-2022

Կրեմլը ԼԺՀ-ի և ԴԺՀ-ի ճանաչումը համարել է Մինսկի համաձայնագրերին հակասող

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ստացել է Պետդումայի պատգամավորների դիմումը ինքնահռչակ ԼԺՀ-ի և ԴԺՀ-ի ճանաչման վերաբերյալ և ընդունել ի գիտություն։ Կրեմլը, սակայն, համաձայն է, որ այդ հանրապետությունների ճանաչումը կլինի Մինսկի պայմանավորվածությունների խախտում, հայտարարել է նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։

Նախօրեին Պետդումայի պատգամավորները կողմ էին քվեարկել Ռուսաստանի Դաշնության նախագահին դիմելու հարցին՝ Դոնբասի հանրապետությունները ճանաչելու անհրաժեշտության վերաբերյալ։ Պեսկովն ասել է, որ այդ դիմումը պատգամավորների տրամադրվածության և երկրի գերակշռող տեսակետի հստակ ցուցանիշ է։

«Սակայն նախագահը շեշտադրել է, որ գլխավորը կարգավորելն է, օգնելը կարգավորելու իրավիճակը հարավ-արևելքում, իսկ դա կարելի է անել՝ ամեն կերպ նպաստելով Մինսկի համալիր միջոցառումների իմպլեմենտացիային»,- ասել է Պեսկովը լրագրողներին։

Նա նշել է, որ հանրապետությունների ճանաչումը չի համահարաբերակցվում Մինսկի պայմանավորվածությունների հետ։

«Դա իսկապես այդպես է: Նախագահն ասել է, որ գլխավոր խնդիրը Մինսկի համալիր միջոցառումների իրագործումն է»,- ընդգծել է Կրեմլի ներկայացուցիչը։

Նա նաև ասել է, որ, Կրեմլի կարծիքով, Դոնբասի բնակիչներին ռուսական անձնագրերի տրամադրումը Մինսկի պայմանավորվածությունների խախտում չէ. նման բան տեղի է ունենում ամբողջ աշխարհում։

Ամենից շատ դիտված

20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
20:46 Օնլայն համակարգի բացերը․ միայնակ կինը համարվել է «միջին ապահովված» և զրկվել նպաստից․ պարզաբանում
20:13 2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը». Շարմազանով
18:59 Հայ բռնցքամարտիկը Թուրքիայում ջախջախել է թուրք մրցակցին
13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
19:42 Բլոգեր Քրիստինան հայտնել է՝ պատրաստվում է հարսանիքի
22:23 Գերակա շահ՝ փոքր կենտրոնում. շատերը ստիպված են լինելու իրենց գույքը հարկադրաբար վաճառել պետությանը
19:30 Արցախցիներին COP17-ում մերժել են տաղավար տրամադրել. Արտակ Բեգլարյան
22:12 Երևանում պարեկները վնասազերծել են կրակոցներ արձակողին. նրա մոտ հայտնաբերվել է ատրճանակ
22:57 Փաշինյանն առաջարկում է ՏԻՄ ընտրությունների մասնակիցներին իրեն դիմել, եթե ենթարկվել են ապօրինի ճնշումների