Ներքին 4 տարի առաջ - 23:47 03-02-2022

Ավստրիայի պատվիրակությունն այցելել է ԲՏԱ նախարարություն

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ Ռոբերտ Խաչատրյանը փետրվարի 2-ին ընդունել է Ավստրիայի թվայնացման և տնտեսական հարցերի դաշնային նախարարության տնտեսական հարցերի, նորարարության և միջազգային քաղաքականության գլխավոր տնօրեն, տնտեսական համագործակցության հայ-ավստրիական միջկառավարական հանձնաժողովի նախագահ Ֆլորիան Ֆրաուշերի գլխավորած պատվիրակությանը։

Ավստրիական պատվիրակությունը Հայաստան է ժամանել հայ-ավստրիական համագործակցության միջկառավարական ութերորդ նիստին մասնակցելու նպատակով:

Ռոբերտ Խաչատրյանը ներկայացրել է նախարարության գործունեությունը, առաջնահերթություններն ու նախանշված ծրագրերը և նշել, որ նախարարության համար թվայնացման ոլորտում ավստրիական փորձն առանձնակի կարևորություն ունի: Վերջինս ընդգծել է, որ Հայաստանի համար Ավստրիան ունի առանցքային նշանակություն նաև որպես ԵՄ երկիր: Այս համատեքստում Խաչատրյանը վստահություն է հայտնել, որ համագործակցությունը կշարունակվի նաև ԵՄ ծրագրերի շրջանակում:

Ֆլորիան Ֆրաուշերն ընդգծել է առկա համագործակցության հնարավորությունները և պատրաստակամություն հայտնել լավագույն փորձի փոխանակմամբ նպաստել դրանց հետագա զարգացմանը, մասնավորապես՝ էլեկտրոնային կառավարման և հանրային ծառայությունների թվայնացման, բաց կառավարման տվյալների և թվային տնտեսության զարգացման ոլորտներում:

Հանդիպման ընթացքում քննարկվել են հեռահաղորդակցության, թվայնացման, նորարարության, ՏՀՏ ոլորտներում երկու պետությունների կողմից իրականացվող աշխատանքներն ու մշակվող ծրագրերը, երկկողմ համագործակցության հնարավորությունները։ Հաշվի առնելով Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայի՝ խելացի քաղաքների վարկանիշային աղյուսակում աշխարհում առաջին տեղը գրավելու հանգամանքը՝ անդրադարձ է կատարվել նաև մեր մայրաքաղաքի հետ փորձի փոխանակման հնարավորությանը:

Կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել վեր հանված հարցերի շուրջ առավել հանգամանալից քննարկում ունենալ հաջորդիվ կայանալիք հայ-ավստրիական բիզնես ֆորումի շրջանակներում:

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
13:06 Գործադուլ են սկսել SPAYKA ընկերության բանվորները
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ