Միտք 4 տարի առաջ - 21:42 03-02-2022

Թմբուկ և քաոս. ինչու է Փաշինյանն ատում բոլոր իրավաբաններին

Նիկոլ Փաշինյանը, որ տարիներ շարունակ թմբկահարում էր արդարադատության բացակայության մասին, այսօր թմբկահար մի դատավորի ձեռքով դատում է հերթական արդարադատություն իրականացնողին։ Փաշինյանի հեղափոխության ժամանակ նրա իսկ ցուցումով թմբուկ խփող մեկը, որ 2018-ից հետո դատավոր է դարձել, այսօր պետք է դատի իր գործն ազնիվ ու արդար կերպով կատարող մի դատավորի՝ Բորիս Բախշիյանին։ Սա, իրականում, ոչ թե համակարգային, ոչ թե քաղաքական խնդիր է, այլ հոգեբանական։ Սրանով արտահայտվում են Նիկոլ Փաշինյանի հոգեբանական սինդրոմները՝ վախ արդարության նկատմամբ, անհանդուրժողականություն այն ամենի հանդեպ, ինչն ազնիվ է, ճիշտ, բարի, արդարացի։

Նիկոլն այս արժեքների հետ գենետիկորեն անհամատեղելի տեսակ է։ Նա չի սիրում կայունություն, նա չի սիրում արդարություն, նա իր ամբողջ կյանքը ապրել ու վաստակել է ոչ արդար ճանապարհով՝ արդարության մասին կեղծ ճառելով։ Նրա միշտ սիրել է, որ երկրում քաոս տիրի, որ ինքն այդ քաոսից օգտվի ու շահած դուրս գա։ Նա տարիներ շարունակ քաոս էր քարոզում մարդկանց ուղեղներում, և երեք տարի առաջ նա հասավ իր ուզածին՝ ստեղծեց իրական քաոս, որպեսզի դրանից ինքը դառնա միապետ։ Քաոսի միապետ, որովհետև քաոսը Նիկոլ Փաշինյանի գլխում է։

Իսկ արդարադատություն իրականացնողները կայուն մարդիկ են, նրանց արժեհամակարգը ևս կայուն է, նրանք ստաբիլություն են սիրում՝ առաջնորդվելով օրենքներով, ոչ թե էմոցիաներով. իրավաբաններն իրենց բնույթով միշտ դեմ են քաոսին։ Իսկ քաոսը նախ և առաջ էմոցիա է։ Դրա համար նա այսօր փորձում է կոտրել կայուն մարդկանց ողնաշարը, որոնցից են իրենց արժեքներում հաստատուն մնացող դատավորները։ Փաշինյանը սիրում է երերուն, հեղհեղուկ, անկայուն մարդկանց, որոնք մի օր իր դեմ են, հաջորդ օրը կարող են շատ արագ իր հետ լինել։ Իսկ նրանք, որոնք կայուն են իրենց սկզբունքների հարցում, Նիկոլ Փաշինյանի թշնամին են։ Դրա համար էլ նա այսօր թմբուկ զարկած դատավորի միջոցով դատում է իր տեսակով կայուն մի դատավորի, որպեսզի թմբուկի ձայների մեջ խլացնի անարդարության ճիչերը։ Հետևաբար, կարելի է փաստել, որ Նիկոլ Փաշինյանի և իրավաբանների հակասությունը իրականում գենետիկ մակարդակի վրա է։

Ֆրիկ

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում