Արտաքին 4 տարի առաջ - 20:47 03-02-2022

Թուրքական զինուժի՝ Իրաքում գտնվող ռազմաբազան հրթիռակոծվել է

Թուրքիայի զինուժի՝ Մոսուլի Բաշիքայի շրջանում գտնվող Գեդու ռազմաբազան հրթիռակոծվել է։ Թուրքիայի զինուժն ավելի վաղ ռմբակոծել էր Մահմուրը, Սինջարը և Դերիքը։

«Rûdaw»-ի հետ զրույցում Զելքանի ղեկավար Մուհամմեդ Էմինը հայտնել է, որ լուսադեմին՝ ժամը 03։30-ին, Մոսուլի կողմից 6 հրթիռ է նետվել ռազմաբազայի ուղղությամբ։ Նրա խոսքով՝ հրթիռներն ընկել են բազայի շրջակայքում, սակայն որևէ մարդկային կորուստ չի գրանցվել։ Այս մասին գրում է Ermenihaber-ը։

«Ազատ Սինջար» (Ehrar Sinar) անվանումով մի խմբավորում հայտարարել է, որ հարձակումն իրենք են կազմակերպել՝ բազայի վրա արձակելով թվով 18 հրթիռ։ Նրանց տարածած հայտարարության համաձայն՝ գործողությունն իրականացվել է, քանի որ Իրաքի կառավարությունը չի կատարում Սինջարը պաշտպանելու իր պարտականությունները։

Մոսուլից 12 կմ հյուսիս գտնվող Բաշիքայի մոտակայքի Գեդու ռազմաբազան կառուցվել է 2015 թվականին։ Այն բացվել է, որպեսզի թուրքական զինուժն ուսումնական աջակցություն ցուցաբերի սուննի զինյալներին։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ