Կար-չկար մի ՀՀՇ-ական Խաչատրյան, որ ուզում էր նիկոլական Խաչատուրյան դառնալ
copy image url

Կար-չկար մի ՀՀՇ-ական Խաչատրյան, որ ուզում էր նիկոլական Խաչատուրյան դառնալ

Միտք 3 տարի առաջ - 20:00 31-01-2022

Իշխանության նախագահի թեկնածուն Վահագն Խաչատրյանն է, որը Փաշինյանի կառավարությունում հայտնվելուց հետո միանգամից դարձավ Խաչատուրյան: Հավանաբար, մտածեց, որ «ու» ձայնավորը շուք է տալու իր կերպարին ու… հիմա, երբ նախագահից 5 է պակաս, մարդը վերցրել և խմբագրել է կենսագրությունից իր՝ ՀԱԿ վարչության անդամ և առաջին նախագահի խորհրդական լինելը: Վահագն Խաչատրյանը կամ այսօր արդեն Խաչատուրյանը, իր կենսագրությունը խմբագրելը հետևյալ կերպ է մեկնաբանել. «Ինքս իմ մեջ իմ կուսակցական գործունեությունը դադարեցրել եմ»: Ի դեպ, ավելի վաղ էլ ասել էր, թե չի կիսում իր նախկին կուսակցական շեֆի՝ Լևոն Տեր-Պետրոսյանի՝ Նիկոլ Փաշինյանին տված «ազգակործան պատուհաս» գնահատականը:

Պաշտոնը, անշուշտ, քաղցր բան է: Դե պատկերացրեք, մարդը ՀՀՇ-ի հեռանալուց հետո դասախոս էր, հետո Սուքիասյաններին պատկանող բանկի խորհրդի անդամ, իսկ Փաշինյանի թիմում՝ ԲՏԱ նախարար դարձավ, որն ունի քարտուղարուհի, ծառայողական մեքենա, լիքը լծակներ: Հիմա էլ ի՞նչ վատ կլինի, որ Արմեն Սարգսյանի նման համարյա ոչինչ չանի ու աշխատի նախագահի նստավայրում, արարողակարգային միջոցառումների մասնակցի, ի վերջո ճամփորդի հարկատուների հաշվին, նախագահ տիտղոսն էլ «կպնի» իր բարեփոխված Խաչատուրյան ազգանվանը: Վահագն Խաչատուրյանը, երբ դեռ Խաչատրյան էր ու ՀՀՇ-ական քաղաքագլուխ, այսօրվա «Սիլ պլազայի» պատմական շենքը կոպեկներով նվիրեց Խաչատուր Սուքիասյանին, որն այժմ երազում է օր առաջ թուրքերի հետ քիրվայություն անելու ու այդ ճանապարհով հարստանալու մասին: Նախագահացու Խաչատուրյանը այդ շենքի վաճառքի արդարացումն էլ է մտածել: Նա լրագրողներին ասել է, որ ժամանակին շատ չէին ներդրումներ անողները, և ինքն է խնդրել, որ «Գռզոն» գնի այն: Հետո խոստացել է հարմար առիթով ավելի մանրամասն պատմել այդ մասին: Թե ինչ նոր բան պիտի պատմի, դեռ պարզ չէ, բայց որ իր թողտվությամբ 6000 դրամով պատմական շենքը սեփականաշնորհելը բարոյական չէ, դա հստակ է, չհաշված հարցի մյուս ասպեկտները:

Արեգ Արևյան

Ամենից շատ դիտված

19:54 Փաշինյանի շարասյունը Սյունիքից վերադառնալիս ավտովթարի է ենթարկվել
12:06 Ալեն, քեզ էլ կհիշեն որպես «գավնասերիալներում խաղացող մարմնավաճառ», մարդկանց վրա թքող, Արցախը թուրքին հանձնող հակահայ
11:04 Նիկո՛լ Փաշինյան, 12300-ից միայն 300-ն է քո կողմնակիցը, այն էլ քեզ հետ եկած, մնացածը թքած ունեն
19:00 Արտակարգ դեպք՝ Երևանում հայտնի «Դալմա Գարդեն Մոլ» առևտրի կենտրոնում. կասկածյալներն օտարերկրացիներ են
16:25 Նիկոլ Շնաբերանին լավագույնը կպատասխանի Նիկոլ Ազնվազարմը. Լևոն Զուրաբյան
20:20 Փաշինյանի խոսնակը՝ ավտոշարասյան կողմից քաղաքացու վրաերթի ենթարկելու մասին
12:19 Վարորդները չեն իմացել, որ բեռնատարներում ԱԹՍ-ներ են. Զելենսկին՝ ՌԴ-ի վրա հարձակման մասին
10:12 Կոնֆլիկտ ավտոբուսում․ տարեց կինը վիճել է դեռահասի հետ
20:15 Նիկոլական քարոզիչները ակտիվ կերպով փորձելու են սա ներկայացնել որպես «դժբախտ պատահար»
14:18 Թրամփը կարգադրել է Լոս Անջելես մտցնել Ազգային գվարդիայի 2000 զինվոր