Արտաքին 4 տարի առաջ - 11:58 29-01-2022

Pfizer-ի COVID-ի դեմ դեղահաբը վերջնականապես հաստատվել է Եվրոպական հանձնաժողովի կողմից

Եվրոպական հանձնաժողովը հաստատել է Pfizer-ի հակակորոնավիրուսային դեղահաբը՝ տարածաշրջանային կարգավորողի կողմից դրա արտակարգ օգտագործումը թույլատրելուց մեկ օր անց:

Այս մասին հաղորդել է Reuters-ը՝ ԵՄ-ի առողջապահության հարցերով հանձնակատար Ստելա Կիրիակիդեսին հղումով։ Իտալիան, Գերմանիան և Բելգիան արդեն գնել են այս դեղամիջոցը՝ Paxlovid ապրանքանիշով: ԱՄՆ-ում հաստատվել և օգտագործման համար թույլատրվել է ոչ միայն Paxlovid-ը, այլ նաև Merck (MRK.N) ընկերության մոլնուպիրավիր անվանումով դեղամիջոցը, որն ավելի ուշ ևս կդիտարկվի ԵՄ-ում։

ԵՄ առողջապահության հարցերով հանձնակատար Ստելա Կիրիակիդեսը դեղահաբը պատվաստումներից հետո պաշտպանության երկրորդ գիծ է անվանել:

Pfizer-ի գործադիր տնօրեն Ալբերտ Բուրլան ասել է, որ հպարտ է, որ իր ընկերությունն ունի այնպիսի արտադրական հզորություն, որն ի վիճակի է մինչև 120 միլիոն դեղահաբ արտադրել ամբողջ աշխարհում:

Ամենից շատ դիտված

19:00 Գազը կարող է դառնալ 600 դոլար, և կասեն՝ դա ինքնիշխանության գինն է. Զոհրաբյան
09:00 Մինչ մեզ Եվրոպա են «տանում», Սանոսյանի եղբայրը ՌԴ անձնագրով միլիոններ է դիզում
15:35 Մի փեսան՝ քաղաքապետի տեղակալ, մյուսը՝ տնօրեն, խնամին՝ բաժնի պետ. Գյումրիի «ներքին կապերը»
20:55 Քաղաքացին թանկարժեք մեքենան կայանել է «Զվարթնոց»-ում. վերադառնալով՝ այն հայտնաբերել է վնասված
22:48 Տավուշից հունիսի 4-ի դրությամբ հեռացել է 255 ընտանիք՝ 1122 արցախցի․ լրագրող
12:26 Աշխարհում 500 մարդ սառեցվել է՝ ապագայում վերակենդանանալու ակնկալիքով
20:24 Իշխան Սաղաթելյանի կինը հարցաքննության է հրավիրվել
11:22 Պարզվել է Արտենիում Ford Transit-ի և «ԶԻԼ»-ի բախման հետևանքով մահացածի և վիրավորների ինքնությունը
20:37 Բախվել են «Toyota Camry»-ն և ալյուրով բարձված բեռնատարը․ վերջինը կողաշրջվել է. կան վիրավորներ
19:15 ՌԴ-ն պատրաստ է Ուկրաինայի հետ խաղաղության բանակցությունների Ստամբուլյան համաձայնագրերի հիման վրա․ Պուտին